Թբիլիսիի քաղաքային դատարանը դադարեցրել է քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները, ով դեկտեմբերի 21-ի երեկոյան գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից՝ զարգացման քաղաքային հիմնադրամից միջոցները վատնելու գործով:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսի» թղթակիցը հայտնում է ՝դատարանը 50 հազար լարի գրավ է պահանջել, որը նախկին քաղաքապետը պետք է վճարի տասը օրում:
Ուգուլավային եւ գործով մյուս մասնակիցներին մեղադրում են 48 մլն լարի (մոտ 28 մլն դոլար) չափով գումար վատնելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ նա քաղաքապետարանի պաշտոնյաների հետ միասին մշակել է «Միացյալ ազգային շարժման(այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունը) 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախընտրական ծախսերը հովանավորելու հանցավոր սխեմա՝ Թբիլիսիի զարգացման ֆոնդից»: Սա քաղաքապետի դեմ ուղղված արդեն երրորդ քրեական գործն է: