meteo.am. Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվում նաև ՃՈ աշխատակիցները:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ կարգավորել երթևեկությունը: