Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հասկանալ է տվել, որ կարող է հրաժարվել 2014 թվականի հունվարի 12-30-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք հավակնորդների մրցաշարից: Այդ մասին գրոսմայստերն ակնարկել է Հնդկաստանում անցկացված մտավոր խաղերի ժամանակ, որը կազմակերպել էր NIIT ընկերությունը:
Կանոնակարգի համաձայն, հավակնորդների մրցաշարի մասնակիցը հրաժարվելու որոշման մասին պարտավոր է կազմակերպչին տեղեկացնել մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ: Եթե Անանդն, այնուամենայնիվ, հրաժարվի, նրան կփոխարինի Ֆաբիանո Կարուանան, որը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ rediff.com-ի
Կարդացեք նաև