Հայաստանի պատանի շախմատիստները հաջող են հանդես գալիս Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող 8-18 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Հինգ տուրից հետո 18 տարեկանների խմբում Հովհաննես Գաբուզյանը 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույն տարիքային խմբի աղջիկների մեջ Սուսաննա Շաբոյանը 4,0 միավորով առայժմ 6-րդն է:
Գերազանց է հանդես գալիս 10-ամյա Մամիկոն Ղարիբյանը: Նա տարել է հինգերորդ անընդմեջ հաղթանակը եւ բաժանում է 1-4-րդ տեղերը: Արամ Հակոբյանը 4,5 միավորով եզրափակում է 12 տարեկանների լավագույն եռյակը, իսկ Անի Հարությունը 16 տարեկանների խմբում կորցրել է ընդամենը կես միավոր եւ ընթանում է չորրորդ հորիզոնականում:
Ալ-Էյնում հաջող է հանդես գալիս նաեւ Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը: Նա 4,5 միավորով 1-ինն է 16 տարեկան տղաների խմբում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ