Այսօր Երեւանի հեծանվահրապարակում կայացավ Հայկական հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի համաժողովը: Հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունից հետո անցկացվեց ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Առաջադրվեց մեկ հոգու՝ գործող նախագահ Ալեքսանդր Բերեզովսկու, թեկնածությունը եւ պատվիրակները երրորդ անգամ անընդմեջ ֆեդերացիայի աշխատանքները ղեկավարելու պարտականությունները վստահեցին նրան:
Ալեքսանդր Բերեզովսկու հետ հարցազրույցը Aravot.am-ում կարդացեք առաջիկա օրերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ