Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Այստեղ եկել է այսքան բազմություն, որ ապացուցի, որ 85 տարեկան եմ, բայց ես չեմ համոզվում». Հովհաննես Չեքիջյան

Դեկտեմբեր 21,2013 23:09

«Երեւանի քաղաքապետրանն ունի մի քանի մեդալներ արվեստի գործիչ ոսկե մեդալ, ամենաբարձր կոչումը՝ Երեւանի պատվավոր քաղաքացին է: Մաեստրոն  բոլորն էլ ստացել է, այդ պատճառով էլ ես ձեռնունայն եմ»,- դեկտեմբերի 21-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահում մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված երեկոյին հայտարարից Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա հույս հայտնեց, որ մաեստրոյի 85-ամյակը նշվելու է մինչեւ նրա 90-ամյակը եւ հայտարարեց, որ նա ապրում է ի շահ մեզ բոլորիս:

Երեկոն կազմակերպել էր «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը, միջոցառման ընթացքում ցուցադրվեց կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի՝ Հովհաննես Չեքիջյանի մասին ֆիլմը, ելույթ ունեցան  նաեւ «Միհր» պարային թատերախումբը եւ Օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից կազմված նորաստեղծ լարային հնգյակը: Ռիտա Շառոյանը նշեց, որ ֆիլմը հին է՝ նկարահանվել է մի քանի տարի առաջ, բայց ֆիլմի ընթացքում Հովհաննես Չեքիջյանի ասած խոհերը համապատասխանում են յուրաքանչյուր ժամանակաշրջանի:

Ֆիլմի նկարահանումների ժամանակ տիկին Շառոյանը փորձել է ճշտել, թե ո՞րն է մաեստրոյի մանկության անկատար երազանքը, նա պատասխանել է՝ նավապետ դառնալը. «Բայց երբ որ իր գործունեության մեջ խորանում ես, հասկանում ես, որ նա շատ մեծ նավապետ է. ուղղակի, եթե նավը ճեղքում է ծովի, օվկիանոսի ալիքները, ինքը՝ ճեղքում է հնչյունները, հնչյունների արտաբերումը, տակտերը, ձայնածավալները: Այսինքն՝ դա էլ է նավապետի գործ, պարզապես՝ իր նավի մեջ նա տանում է դեպի համաշխարհային բեմեր, արտասահմանյան երգչախմբային ստեղծագործություններ»: Ինքը՝ Հովհաննես Չեքիջյանը, համարում է, որ դեռ երեխա է եւ ունի երեխայի բնավորություն. «Այստեղ եկել է այսքան բազմություն, որ ապացուցի, որ 85 տարեկան եմ, բայց ես չեմ համոզվում»:

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031