Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի պատրաստվում հեռանալ «Դինամո» ակումբից:
39-ամյա դարպասապահը մտադիր է մինչեւ վերջ կատարել պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, որոնց ժամկետը լրանում է 2014 թվականի հունիսի 30-ին: Տարածված լուրն այն մասին, իբր Ռոմանը վարձավճարով, հնարավոր է, խաղա Եկատերինբուրգի «Ուրալում», հերքում է նաեւ այսօր Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ վերընտրված Ալեքսանդր Բերեզովսկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ