Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի լավագույն 10-յակը կազմել են 13 մարզիկներ

Դեկտեմբեր 21,2013 22:26

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում մրցաշրջանի ավարտին կազմվեց լավագույն մարզիկների երկու տասնյակ՝ մարզական լրագրողների ֆեդերացիայի, որը 10 լավագույններին որոշում է 1958 թվականից, եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության:

Յոթ մարզիկներ՝ Դավիթ Սաֆարյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռոման Ամոյանը, Աշոտ Դանիելյանը, Մուսա Մուրթազալիեւը եւ Արթուր Ավագյանը, տեղ են գտել երկու տարբերակներում էլ, իսկ ահա մյուս երեք տեղերը տասնյակներում բաշխվել են տարբեր մարզիկների միջեւ: Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ հունահռոմեական ըմբշամարտ) ՄԼՀՖ-ի ցուցակում են, իսկ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը եւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ նախարարության:

Ո՞ր տասնյակն է առաջնային, պաշտոնական՝ պարզ չէ: Հայտնի է միայն, որ մոտ օրերս կայանալու է մրցաշրջան 2013-ի երկու ամփոփում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Ճանաչում է եւ  տարեվերջյան իր միջոցառման ժամանակ մեծարելու եւ պարգեւատրելու է ՄԼՀՖ-ի տարբերակի տասնյակին, պետական կառույցը՝ իր:

Ըստ էության, առանձնապես կարեւոր չէ, թե քանի՞ հոգի եւ ի՞նչ պարգեւներ կստանան: Թող շատ լինեն: Խնդիրը մեր պատկերացմամբ այլ է: Հայաստանն, ի վերջո, 2013 թվականի տասնյակում քանի՞ լավագույն մարզիկ ունեցավ՝ 10, թե՞ 13:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031