Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բարեկամավանում վերջին 10 տարում 2-րդ հարսանիքն է եղել

Դեկտեմբեր 21,2013 21:48

Սահմանում  այդ առթիվ  կատարվել է հրավառություն

Դեկտեմբերի  20-ին Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղում վերջին 10 տարում 2-րդ հարսանիքն է եղել: Սահմանագոտում այդ առթիվ եղել է հրավառություն:  Բարեկամավանցի   Էդուարդ Միքայելյանն ամուսնացել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի Լճկաձոր գյուղի բնակչուհի Սիլվա Բեջանյանի հետ: Հարսանիքի քավորը եղել է  Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը:  Ի դեպ, Բարեկամավանում վերջին հարսանիքը  3 տարի առաջ էր, երբ գյուղապետ Գարիկ Աբազյանը  հարսնացու բերեց Մոսկվայից, ամուսնանալով  տարիներ առաջ այնտեղ տեղափոխված իր համագյուղացու  հետ:

Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել: 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի  ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, այժմ գյուղի միջնակարգ դպրոցում  սովորում է 35  երեխա:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ashot says:

    Սահմանամերձ Բարեկավանի բնակիչները բացարձակ հերոսներ են,պատկերացնում եք,եթե մարզը ունենար սրտացավ,բանիմաց ղեկավար,ով կարող էր ,,օտկատ,, անելուց զատ կառավարության առաջ ներկայացնել մարզի կարևոր խնդիրները,լուծեր դրանք՝ մեր մարզի նմանը չէր լինի, արտագաղթ չէր լինի,հարսանիքները շատ կլինեին,երեխաների մասին էլ չեմ ասում:

  2. Ijevanci says:

    Քանի Տավուշը ղեկավարում է ակադեմիկոս մարզպետը իր ,,կիսագրագետ հավատարմատարների,, հետ,ոչ մի լավ բան չի կարող լինել:Խելացի մարդիկ գնալու են՝ավելի ճիշտ փախչելու են նրա կամայականությունների,ոչ իրավաչափ որոշումների,անգրագետներին առաջ տանելու հետևանքով:Եթե այսպես շարունակվի,շատ շուտով անգամ սահմանից հեռու բնակավայրերում մարդ չի մնա:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031