shamshyan.com. Այսօր` դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից էլ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը, ում կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում `դիակի դատաբժշկական:
Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ մահացածը փողոցն անցնելիս է եղել և ճանապարհի մերկասառույցի պատճառով սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ, ըստ տեղեկությունների դարձել է մահվան պատճառ:
Հրապարակումն ամբողջությամն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: