Եվրոմիությունն այլևս ոչ մի հեռանկար չի տեսնում մոտ ապագայում Ուկրաինայի ներկայիս իշխանության հետ ասոցացման պայմանագիրը ստորագրել համար, ԵՄ գագաթաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոխորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Պատասխանելով հարցին՝ թե այդ դեպքում Կիևից ում հետ է ԵՄ-ն պատրաստ ստորագրել համաձայնագիրը, վան Ռոմպեյն ասել է. «Այդ հարցը կոռեկտ չէ, քանի որ այսօր Ուկրաինան պատրաստ չէ համաձայնագիրը ստորագրել»:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտնել է, որ ԵՄ-ն և Եվրահանձնաժողովը «Որևէ պատճառ չեն տեսնում նման պայմաններում Ուկրաինայի ղեկավարության հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելու համար»:
Գագաթաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը պարունակում է հետևյալ դրույթը՝ «ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրերը, այն դեպքում, երբ Ուկրաինան դրան պատրաստ կլինի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ