Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի համատեղ նկարահանած «Փարաջանով» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար» մրցանակաբաշխության լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգի կարճ ցուցակում:
«Հոլիվուդ ռիփորթերը» հայտնում է, որ կարճ ցուցակի մեջ ընդգրկվել են ինը ֆիլմեր, որոնք ներկայացնում են Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Գերմանիան, Դանիան, Կամբոջան, Հոնգ Կոնգը, Հունգարիան, Իտալիան և Պաղեստինը: Հոնգ Կոնգը ներկայացնում է աշխարհահռչակ ռեժիսոր Վոնգ Կար Վայը իր «Գրոսմայստեր» ֆիլմով:
Հայ, ուկրաինական, վրացական և ֆրանսիական համատեղ արտադրության «Փարաջանով» ֆիլմը ներկայացվել էր Ուկրաինայի կողմից:
Կարճ ցուցակից կընտրվեն հինգ ֆիլմեր, որոնք կմրցեն 2013թ. լավագույն օտարալեզու ֆիլմ կոչման համար: Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 16-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ