Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 8-18 տարեկանների առաջնությունում հայաստանցի Մամիկոն Ղարիբյանը, հանդես գալով 10 տարեկանների խմբում, չորս տուրերում չորս հաղթանակ է տարել ու ընթանում է մրցաշարային աղյուսակը գլխավորողների խմբում: Սա Հայաստանի 28 մասնակիցների մեջ լավագույն ցուցանիշն է:
Հաջող են հանդես գալիս նաեւ Արամ Հակոբյանը (12 տարեկաններ), Անի Հարությունյանը (16), Հովհաննես Գաբուզյանը (18), որոնք 3,5- ական միավորով ընդամենը կես քայլ են ետ մնում իրենց խմբերի առաջատարներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև