Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Նախախորհրդարանի» հերթական երթը

Դեկտեմբեր 21,2013 19:14

IMG_0165«Միջազգային պայմանագրերի կնքումն ապահովող անձինք եւ նրանց վավերացման օգտին քվեարկող Ազգային ժողովի պատգամավորները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն, ոչ միայն որպես հայոց ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր կազմակերպության անդամներ, այլեւ՝ որպես հայրենիքի դավաճաններ»,- մինչ «Նախախորհրդարանի» ամենշաբաթյա իրազեկման երթի սկսվելը հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։IMG_0174

Նա մարդկանց կոչ արեց օր առաջ միանալ իրենց, իսկ իրենց հայրենիքի ծառա համարող պատգամավորներին հորդորեց հրաժարվել գաղութացման ու ցեղասպանության գործիքի վերածված պետական կառավարման համակարգին իրենց կապող պատգամավորական մանդատներից եւ համախմբվել ու ձեւավորել ազատագրական մարմինը՝ հիմնադիր խորհրդարանը։ Իսկ գործող վարչախմբի հաստատված միջազգային պայմանագրերը չեղյալ են հայտարարվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։

Ամենշաբաթյա երթերը յուրաքանչյուր շաբաթ ունենալու են իրենց կոնկրետ կազմակերպիչը, ով ղեկավարելու է այդ շաբաթվա երթը։ Այս շաբաթվա պատասխանատուն էր Եղիա Ներսեսյանը, ով խնդրեց ներկաներին քայլել կազմավորված. «Փորձելու ենք քայլել կազմակերպված, ովքեր բռնել են ցուցանակները քայլում են դեպի փողոց, ցուցանակը շուռ տված դեպի մեքենաները, որպեսզի անցնող մարդիկ տեսնեն։ Քայլում ենք չորս-չորս, չենք քայլում ինքնաբուխ, այսինքն՝ դասակի նման շարվում ենք»։

«Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է մարդկանց խումբ գտնել, ովքեր իրենց վրա կվերցնեն պատասխանատվությունը եւ որոնց ժողովուրդը կվստահի. «Մենք պարտավոր ենք անել այն ամենը, ինչ պարտավոր է անել մտավորականությունը, մտավոր ականները, մարդիկ ովքեր պատրաստ են կյանքով վճարել իրենց սկզբունքների, համոզմունքների համար»։

Ամի Չիչակյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031