Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբեր 21,2013 18:01

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

2013 թվականի 9 ամիսներին ՀՀ իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընդհանուր վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը վերլուծեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման ընթացքն ու առանձնացրեց բնակչության ռիսկային խմբերը:
Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի տեղաշարժին ու տարածմանը՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ թմրամոլության դեմ պայքարում օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությանը՝ նկատի ունենալով, որ թմրաբիզնեսը շատ արագ ու ճկուն փոփոխվում է, ինչպես օրենքը շրջանցելու հնարավորությունների, այնպես էլ շրջանառության մեջ նոր թմրատեսակներ, հատկապես սինթետիկ թմրամիջոցներ ներգրավելու առումով:
Վերլուծելով ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում արձանագրված արդյունքները՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բոլոր պատկան մարմինների իրական համագործակցություն, քանի որ թմրամոլության հակազդման գործում թեկուզև մեկ օղակի թուլությունը բերում է ողջ մեխանիզմի խաթարման:
Միջգերատեսչական հանձնաժողովի 2012-2013 թթ. աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքների քննարկման ընթացքում գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրին իրականացված աշխատանքը, անդրադարձան համապատասխան ծառայությունների մեթոդական ու տեխնիկական հագեցման, համագործակցության նոր եղանակների կիրառման և մի շարք այլ խնդիրների:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքը, միևնույն ժամանակ կարևորելով համագործակցության վերահսկման մեխանիզմների կատարելագործման, աշխատանքներն առարկայական դաշտ տեղափոխելու, ցանկացած ձևականություն բացառելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը կրկին հրավիրեց հիմնախնդրի լրջությանն ու ռազմավարական նշանակությանը՝ ինչպես ողջ երկրի, այնպես էլ յուրաքանչյուր ընտանիքի և քաղաքացու համար:
Նիստի ավարտին հաստատվեց Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների 2014 թվականի պլանը և տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031