Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Ուշքի՛ եկեք, խնդրու~մ եմ». Անահիտ Բախշյանը՝ Հանրապետականներին

Դեկտեմբեր 21,2013 16:57

Հանրապետականնե՛ր,

երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանինև բոլո~ր-բոլորի~ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մերազգային արժանապատվությունը: Հիշեցնում եմ լուսահոգի Մովսեսի կոչը՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու»: Դուք այդ «վաղի» հույսը խորտակում ե՛ք:

Չմոռանա՛ք նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի և նրա ակունքերում կանգնածների տառապանքն ու գաղափարները, չէ՞որ ձեզանից շատերը ժամանակին դրանց շնորհիվ են հայտնվել այնտեղ, որտեղ ե՛ք:

Վստահ եղե՛ք, նրանց հոգիներն անմահ են, այս պահին խռովված են, համոզված եմ, որ նրանք անիծելու են այս ստրակական պայմանագիրը կնքողներին: Դուք իրավունք չունե՛ք նրանց երազած և այդ երազանքի համար իրենց կյանքը չխնայած մարդկանց Հայրենիքի, ձեր ու բոլորիս երեխաների ու թոռների ապագան վտանգելու՝ մեր գլխին փաթաթելով ստրկական այս համաձայնագիրը: Մի՛ մտեք այդ հավերժական անեծքին արժանիք այլի տակ, մեր սերունդները չե՛ն ներելու ձեզ: Ուշքի՛ եկեք, խնդրու~մ եմ:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ

Անահիտ Բախշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031