Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Բաբլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Արման Բաբլոյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Կարդացեք նաև
1979 թ. օգոստոսի 22, ք. Երևան
Կրթություն
1996 – 2001 թթ. – Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետ
2001–2004 թթ. – Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա
2004–2007 թթ. – Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ֆակուլտետ, ասպիրանտուրա
2005–2007 թթ. – Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրա, մասնագիտություն՝ ձեռներեցություն, փոքր և միջին ձեռնարկությունների կառավարում
Աշխատանքային գործունեություն
2004-2007 թթ. – «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ մարզային մասնաճյուղերի տնօրեն
01.06.2007 – առ այսօր – «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն
2007-2008 թթ. – «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
2008 – 2010 թթ. – «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ,
2010-2013 թթ. – «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
2007 – 2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես բժշկական ծառայության լեյտենանտ, ատամնաբույժ: ՀՀ զինված ուժերի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է հոբելյանական մեդալով, կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահի կողմից: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների Շվեյցարիայի Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիայում՝ «Հիվանդոցային կառավարում-մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» և «Հիվանդոցային կառավարում» թեմայով, Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Մարդկային ռեսուրսների կառավարում առողջապահության համակարգում», Ֆրանսիայի Մարսել քաղաքի Aix–Marseille 2 համալսարանում՝ «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» թեմաներով: Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի։ «ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահն է, հանդիսանում է ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովի անդամ, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին կից հասարարական խորհրդի անդամ:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Անուշավան Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
***
Անուշավան Այվազյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968 թ. նոյեմբերի 2, ք. Երևան
Կրթություն
1985 -1986 թթ. – Բարձրագույն զինվորական քաղաքական ուսումնարան
1989-1994 թթ. – Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ, մասնագիտացում՝ աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա
2007 – 2009 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, մասնագիտացում՝ մաքսային իրավունք, տնտեսագիտության- իրավաբանության մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
1995 – 2000 թթ. – Էրեբունու տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ
2002 – 2006 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Արարատյան տարածքային բաժանմունքի պետ, գլխավոր մաքսային տեսուչ
2012 -2013 թթ. – ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ
2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1986-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների «Թմրամիջոցների հայտնաբերմանն ու նույնականացմանն ուղղված մաքսային զննման, խուզարկության և մանրակրկիտ զննման եղանակները», «Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման և վերահսկման» թեմաներով: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի։
Կուսակցական պատկանելությունը
«Օրինաց երկիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն