Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդույթ դարձած մատենաշարի շնորհանդես

Դեկտեմբեր 21,2013 13:30
girq

Երեկ կայացավ Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի կողմից երաշխավորված գրքերի շնորհանդես: Չորս նոր գրքերը, որոնք հրատարակվել են «Ինչպես կազմել բիզնես պլան», «Ծառայությունների էկոնոմիկա», «Հաշվապահական հաշվառումը եւ աուդիտը բանկերում», «Կառավարչական որոշումներ» խորագրերով, ընդգրկված են «Հաշվապահի գրադարան» մատենաշարում եւ նախատեսված են ձեռներեցների եւ տնտեսագետ ուսանողների համար:

Շուրջ երեք տարի է՝ ավանդույթի ուժով տարեմուտին ներկայացվում են «Էդիտ Պրինտ» հրատարակչատան «Հաշվապահի գրադարան» մատենաշարի նոր հրապարակումները, նպատակ ունենալով գործարարության լրացուցիչ հմտություններ եւ կարողություններ ուսուցանել բուհերի ուսանողներին եւ գործարարներին: Շնորհանդեսին ներկա էին ինչպես բանկային ոլորտի մասնագետներ, այնպես էլ բուհերի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական համակազմից ներկայացուցիչներ, որոնք արժեւորելով հրատարակված նոր գրքերը, համոզմունք հայտնեցին մատենաշարի կարեւորության մասին` մաղթելով հաջորդ տարիներին նրանում նոր համալրումներ:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Հյուսիսային համալսարանի
պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031