«Այն քննարկումները, որ երեկ տեղի ունեցան ԱԺ-ում վկայում են, որ ամբողջ քաղաքական դաշտը մարտահրավերի առաջ է կանգնած: Երկրի իշխանությունները ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի ազգային շահերը միջազգային արենայում»,-այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայտարարեց «Կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ, հայցվոր Անդրեաս Ղուկասյանը: Նա պնդեց, որ «իշխանությունները պարզապես ստում են գազի հետ կապված գործարքների վերաբերյալ»:
Անդրեաս Ղուկասյանի կարծիքով՝ այս իրավիճակը ստեղծվել է տարիների ընթացքում և հիմա ստանում է հրապարակային դրսևորում: Նա մանրամասնեց. «2002 –ից Գազպրոմի համար Հայաստանում ստեղծվել է արտոնյալ վիճակ: «Գազպրոմը» պիտի որոշի սա, որովհետև նա է տնօրինում իրադրությունը: Իսկ ՀՀ կառավարության 20%-ի բաժնեմասի վաճառքը վերածվեց «Գազպրոմի» արտոնյալ վիճակի հաստատումն էր: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանից դուրս կարող է բռնագանձվել, արգելանքի տակ դրվել ՀՀ գույքը՝ առանց ՀՀ համաձայնության»:
Փորձագետ Արամ Գրիգորյանը նշեց. «Գազի հետ կապված խնդիրը չափերը անցել է: Այն այժմ միայն քաղաքական խնդիր չէ: Գազի գնի վերաբերյալ անգամ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս ամենի պատճառն այն է, որ այսօր մենք ունենք կառավարման առումով զրո համակարգ»:
Քաղաքացիական ակտիրվիստ Անի Կաղինյանը ներկայացրեց երեկ՝ ԱԺ-ի դիմաց կատարվածի մանրամասները. «Դեկտեմբերի 2-ից հետո ոստիկանները սկսել են ավելի բիրտ ուժ կիրառել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Դա է վկայում այն, որ երեկ ազատության իրավունքից են շուրջ մեկուկես ժամ զրկեցին քաղաքացիներին, կանանց շղթա օպերացիայի մեջ վերցրին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ