Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը ոչ բուդ է առնելու, ոչ էլ կոկորդիլոս

Դեկտեմբեր 21,2013 13:55

Ամանորյա սեղանին լինելու է իր կնոջ պատրաստած սացիվին

«Եթե բուդ առնեմ` կոկորդիլոս էլ կառնեմ»,- այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը մեր հարցին` պատրաստվո՞ւմ է իր կուսակից ընկերոջ` Արտակ Սարգսյանի ներկրած կոկորդիլոսով զարդարել իր ամանորյա սեղանը: SAS սուպերմարկետներում, որոնք պատկանում են ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին, հայտնված կոկորդիլոսները Հայաստանում բուռն քննարկումների տեղիք են տվել: Ի դեպ, երեկ «Առավոտի» հետ զրույցում պատգամավորն ասաց, որ օրերս 12 կոկորդիլոս էլ կներմուծի Հայաստան: Դրանք նախօրոք պատվիրված են: Պատվիրատուների անունները պատգամավորը չհրապարակեց:

Ամանորյա սեղանի շուրջ Վարդան Այվազյանի հարցուպատասխանը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների.

– Դուք Ձեր ամանորյա սեղանին ընդհանրապես բուդ չե՞ք դնում:
– Ոչ:

– Հայկական սեղաններին ընդունված է բուդ դնել:
– Նայած հայկական սեղան:

– Հայավարի չե՞ք դիմավորում Ամանորը:
– Ինքնավարի եմ անում, այվազյանական եմ անում:

– Դա ո՞րն է:
– Մեր տուն հյուր կկանչեմ` կգաս, կտեսնես: Հիմա ես ո՞նց բացատրեմ, թե չարազը ո՞նց ենք դնում… ասենք՝ դրա տեղը սացիվի կարող ա դրվի:

– Սացիվին Ձեր տիկի՞նն է պատրաստում:
– Ինչի՞, մտածում ես, ես տիկնոջս առել եմ մենակ նայելու համա՞ր: Տիկինս` տիկին ա, նորմալ տիկին ա:

– Համե՞ղ է պատրաստում, Դուք գո՞հ եք իր պատրաստածից:
– Հա, ոնց կարող ա գոհ չըլնեմ: Գոհ չըլնեմ էլ` սովորած կըլնեմ արդեն:

– Հիմա սեղանին կոկորդիլոս դնելո՞ւ եք:
– Չէ, կոկորդիլոսի հետ չունեմ: Ամենակարեւորը գիտե՞ք որն ա. տալիս եք հարցեր, որի մասին մենք տեղյակ չենք ու մենք փորձում ենք պատասխաններ գտնել այն բանի մասին, որը դուք ավելի լավ գիտեք:

– Դուք խանութ, մասնավորաբար, SAS սուպերմարկետ չե՞ք մտնում:
– Մտնում եմ, ո՞նց չէ:

– Բա կոկորդիլոսը չե՞ք տեսել:
– Վերջին անգամ «Սիթի» եմ մտել, մեկ էլ մեր ճանապարհին մի հատ խանութ կա, ըտեղ եմ մտել, ֆիրման չեմ հիշում որն ա: Ես խանութների միջեւ առանձնահատկություններ չեմ դնում: Որ անհրաժեշտության ապրանք ա լինում` առաջին իսկ պատահած խանութն էլ մտնում եմ:

– Տան համար անհրաժեշտ առեւտուրը Դո՞ւք եք անում:
– Նորից ասեմ` կնոջս միայն նայելու համար չեմ բերել:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031