Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանի այդ ելույթը կամաց-կամաց վերածվում է մարգարեության». «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2013 11:32

Երեկ ամբողջ օրը լսելով ու դիտելով ԱԺ դահլիճի թատերականացված ներկայացումը, հիշել էի Լեւոն Տեր-Պետրոսյանի չարագուշակ կանխատեսումները՝ Հայաստան երկրի անկախության կորստի եւ Ռուսաստանի գավառ դառնալու մասին: Այն օրերին, երբ Տեր-Պետրոսյանը խոսում էր այդ մասին, չարանում էի՝ անկախ պետության հիմնադիր նախագահն ինչպե՞ս կարող է բաց աչքով, առանց սրտի կսկիծի, առանց աչք թարթելու բարձրաձայնել այդ աղետալի հեռանկարը:

Դա նույնն է, որ մարդն իր նվիրական երազանքները թաղի, իր ապրած կյանքի վրա խաչ քաշի, ընդունի, որ ինքն անզոր ու տկար արարած է՝ ապաշնորհ ու ստրկամիտ: Երեկ, եւ ոչ միայն երեկ, այլ վերջին երեք ամիսներին այդ չարագուշակ կանխատեսումը մեր աչքի առաջ միս ու արյուն էր ստանում, ռեալ ուրվագծեր ձեռք բերում: Եվ այսօր ցավով պետք է արձանագրենք, որ Տեր-Պետրոսյանի այդ ելույթը կամաց-կամաց վերածվում է մարգարեության: Անշուշտ, պատմության դատաստանի առաջ կանգնելու ժամանակ ինքը՝ այդ տողերի հեղինակը, որպես մարգարե չի հիշվելու, այլ այս աղետը մոտեցրած, իր նախագահության տարիներին մեր անկախությունից քայլ առ քայլ նահանջած գործիչ: Ինչպես նրա երկու հաջորդներն են հիշվելու որպես մեր ռազմավարական հարստությունները գրոշներով ռուսին վաճառած, երկիրը դատարկած, Հայաստան պետության անկախությունը չգնահատած ու քամուն տված նախագահներ: Բայց այս դառը գնահատականներից ու մեր բոլորի, անգամ ամենամեծ մեղավորների, անկեղծ զղջումից ոչինչ չի փոխվում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա հաարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031