Երդվյալ հայաստանասեր սփյուռքահայ վաղեմի ծանոթս օն-լայն զրույցներից մեկում անդրադառնալով հայկական ավանդական ճաշատեսակներին, ասաց. «Դոլման հայկակա՞ն է»: «Չգիտեմ, ասացի»: Եվ հերթով սկսեց թվարկել գրեթե բոլոր հայտնի հայկական համարվող կերակրատեսակները, մեկ-մեկ թվարկելով դրանց ստույգ ծագումըՙ ոչ հայկական լինելու, նույնիսկ պատրաստման եղանակները ավելացնելով: «Էհ, մենք բան չունե՞նք, ուրեմն, հաՙ հարիսան», ասացի: «Դա էլ արաբական ծագում ունի», պատասխանեց: Հետո խոսակցության թեման տեղափոխեց ազգային արվեստի ոլորտ, խորապես հիասթափված մեր առկա վիճակից, մանավանդՙ հայկական հեռուստատեսության, սակայն, որպես անուղղելի լավատես, այնուամենայնիվ արձանագրեց դրական ինչ-որ միտումներ: Հետո անդրադարձավ վրացական ժողովրդական մի անսամբլի եվրոպական ելույթների հաջողություններին, համեմատության մեջ դրեց մերոնցից մեկի գեղղեկի ծանրաշարժ, հոգնած մարմնի հետ, փոքր-ինչ կոպտորեն, բայց հումորով: Ինչեւէ: Սփյուռքահայ մեր բարեկամը ինչ-որ տեղ իրավացի էր:
Ահավասիկ Ամանորը մոտենում է, ուզում եմ հիշելՙ ինչ ավանդական կերակրատեսակներ ենք մենք պատրաստում եւ ում սեղանին եմ երբեւէ տեսել:
Խոզի բդի սիրո պատմությունը վաղուց ամեն հայ ընտանիք յուրացրել է ուզած-չուզած: Սեղաններին կերակուրի տեսականին համընդհանուր նույնն է, քչերն են օրիգինալ բաների կողմնակից: Բայց արի ու տեսՙ այս տարին ուրիշ է:
Հայկական ամանորյա տոնական սեղաններին անակնկալ է անելու Կոկորդիլոսը: Հեռավոր երկրների ջրային այս գիշատչի համակրելի կերպարը, իր նույնքան համակրելի ատամնաշարով սկուտեղների վրա երբ հայտնվեց ֆեյսբուքյան լուսանկարում, մտածեցիՙ ֆոտոշոփի հնարանք է, հետո ավելի ուշադիր հայացքը հայտնի դարձրեց դրա իրական լինելը. այսինքնՙ SAS սուպերմարկետից ցանկացողը կարող է գնելՙ անակնկալի բերելով ամանորյա տոնական իր սեղանը եւ, իհարկե, այցելուներին. ընդամենը վճարելով 380.000 դրամ: Ֆեյսբուքյան մեկնաբանությունների համար շատ ժամանակ պետք չէ, ասենք, այդ փողը թող տան կարիքավորներին, ոչ թե կոկորդիլոսին եւ այլն:
Կարդացեք նաև
Շարունակությունը կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում: