Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը վրացական Рустави-2 հեռուստաալիքով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի պրոդյուսեր Գեորգի Մոսիձեի հետ
-Պարո’ն Մոսիձե, նախ կցանկանայինք իմանալ` արդյո՞ք Վրաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից: Եվ ի՞նչ կարող եք ասել արտոնագրի ձեռք բերման մասին:
-Դեռ 90-ականներին Վրաստանում գոյություն ուներ «Интеллект клуб»հաղորդումը, որը շատ նման էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ին, սակայն այն ժամանակ լիցենզիայի հարցն այլ կերպ էր դրված` դրա կարիքը չկար: Իսկ արդեն 2000-ի սկզբին, երբ հետխորհրդային տարածությունում սկսվեց լիցենզավորված հաղորդումների այդ ալիքը, մենք, կարելի է ասել, նույնպես նստեցինք այդ կարուսելը, և արդեն 2008-ից սկսած` ունենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի վրացական տարբերակը, որը հեռարձակվում է երկրի ամենաբարձր վարկանիշն ունեցող ալիքներից մեկով՝ Рустави-2-ով: Ալիքը մասնավոր է, սակայն ներկայումս առաջատարն է Վրաստանում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա ասեմ, որ հեռուստահաղորդումը բացառապես կոմերցիոն նախագիծ է, հետևաբար, կան հովանավորներ, առեւտրային կազմակերպություններ, որոնք պաշտպանում են ինչպես գիտակների, այնպես էլ հեռուստադիտողների շահերը:
-Այն Ձեզ մոտ մեծ ժողովրդականություն վայելո՞ւմ է, բարձր վարկանիշ ունի՞, նաև՝ ինտելեկտուալ զարգացման նշանակություն: Օրինակ` մեզ մոտ բյուջեից խաղը ֆինանսավորելը հենց այդ հատկանիշներով բացատրեցին:
-Բանն այն է, որ Վրաստանում դա պարզապես հաղորդում չէ, պարզապես շոու չէ: Դա որոշակի սպորտային, ակումբային շարժում է: Վրաստանի տարբեր քաղաքներում ակումբներ են կազմավորվում, և հանգստյան օրերին ոչ հեռուստաեթերային խաղեր են անցկացվում: Կազմակերպվում են նաև փառատոներ, մրցաշարեր և առաջնություններ: Դա շատ զարգացած ճյուղ է Վրաստանում, և այդ իմաստով կարելի ասել, որ մենք ամենախաղացող երկիրն ենք աշխարհում: Գրեթե 30 000 մարդ մշտապես մասնակցում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի սպորտային տարբերակի խաղերին: Եվ միայն Թբիլիսիի սուպերլիգայից հետո ձևավորվում է հեռուստաակումբը՝ անցկացվում է քասթինգ:
Բացի այդ` արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է «Ինտելեկտի օր»նախագիծը, երբ Վրաստանի բոլոր դպրոցներում նույն օրը, նույն ժամին անցկացվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը: Դա շատ կարևոր է` ապագա սերնդի պատրաստման տեսանկյունից: Բայց կրկնում եմ` հեռուստահաղորդումը բացառապես կոմերցիոն նախագիծ է:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ yerkir.am-ի