Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեպարի բնակչուհի. «Եթե թուրքերում հարսանիք է, բաղերում գործ ենք անում»

Դեկտեմբեր 21,2013 10:08

Սահմանագոտու բնակիչները «տուպիկի մեջ են»

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեպար գյուղի բնակչուհի  Աիդա Վարդազարյանը մեզ հայտնեց, որ իրենք շատ վատ   են ապրում, հավելելով. « Եթե թուրքերում հարսանիք ա, մեր  բաղերում գործ ենք անում, ուրեմն նրանք  չենք կրակի, լսում ենք  հարսանիքի  ձայնը, 500 մ է հեռու, իսկ եթե հարսանիք  չէ, չենք գնում:  Ժամանակ է  լինում, որ գնում ենք, սկսում են կրակել, ծառերի տակ ենք թաքնվում, ժամանակ է լինում՝ գիշերն ենք աշխատում, սա եղա՞վ կյանք: Մենք տուպիկի մեջ ենք, ճանապարհ չունենք, ձմեռ է, կարում չենք  գնանք,  սարի ճամփան  փակ է, Պառավաքարինը փակ է:

Հա ասենք՝ մեր գյուղապետը մեզ օգնել է, ջուրը քաշել ենք, այն վախտվա նման ուղտի քարավանների նման չենք գնում՝  4-5 տեղից ջուր բերում, երկու ձեռքով լողանում ենք, գոհ ենք, շնորհակալ  ենք, Կարմիր Խաչը  օգնել է, իհարկե, մեզ օգնողներ ունենք, բայց որ ասենք՝ մենք լիարժեք կյանքով ապրում ենք, մենք չենք ապրում»:

Աիդա Վարդազարյանն  ասում է, որ  իրենք ադրբեջանցիների «քթի տակ»    բանջարեղեն, կարտոֆիլ են մշակում: Կնոջ  5  զավակները  գյուղից հեռացել են.  փոքր աղջիկն ամուսնանալով՝  Բերդ քաղաքում է բնակվում, 2 տղան եւ 2 դուստրը Ռուսաստանում  են ապրում, սակայն  այնտեղ նոր են հիմնավորվել, չեն կարողանում ծնողներին  օգնել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ashot says:

    Քանի Տավուշում ղեկավարում է անպատժելի ու ամենազոր Ղուլարյանը,որը բացի իր գրպանից բացի ոչինչ չի տեսնում,էս ժողովրդի վիճակը ավելի վատ է լինելու:Պատկերացնում եք՝ ընտանիքը ունի հինգ երեխա՝ոչ մեկը գյուղում չի:Եվ այդպես մնացած բոլորը:Շատ շուտով բոլորը կգնան:Միգուցե որևէ մեկը արթնանա ու մտածի այդ մարդկանց մասին:

  2. Garegin says:

    Շատ վատ է, որ սահմանամերձ Այգեպար գյուղի խմելու ջրի, մանկապարտեզի և այլ խնդիրներ լուծվում են միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցների հաշվին, իսկ պետական բյուջեից հատկացված գումարները ծախսվում են մի քանի աշակերտ ունեցող դպրոցների և այլ շինությունների վերանորոգման վրա /Աճարկուտի դպրոց և այլն/: Երբ է Տավուշի մարզպետը ՀՀ իշխանությունների հետ միասին հասկանալու, որ ուսումը կարևոր է, սակայն առավել կարևոր է դպրոց հաճախող երեխայի ծնողին աշխատանքով և սահմանամերձ գյուղին գոնե խմելու ջրով ապահովելու հարցերը: Քանի սահմանամերձ գյուղի կարելի էր խմելու ջրով ապահովել միայն Խաշթառակի գյուղապետարանի վարչական շենքի համար նախատեսված գումարներով /Ուր է նայում ՀՀ կառավարությունը/:
    Ահա թե ինչպես է այդ բախտախնդիր արարածը վերջին 14-15 տարիներին հոգ տարել հերոս գյուղի հերոս բնակիչներին մասին:

  3. Aram says:

    Հոդվածն ՛՛Առավոտ՛՛-ի կայք էջում տեղադրելու նաօրյակին Տավուշի մարզպետն այցելել է Բերդի տարածաշրջան և ինչ-որ անիմաստ հարցի վերաբերյալ մարզխորհրդի նիստ անցկացրել, հետո իհարկե այցելել է ոչ թե սահմանամերձ գյուղ, այլ սննդի օբյեկտ՝ հարբեցողությամբ զբաղվելու համար: Պատերազմում հաղթած երկրի սահմանամերձ գյուղի հերոս բնակիչները թշնամու հարսանիքով են ուրախանում միմիայն նրա համար, որ այդ ժամանակահատվածն օգտագործելու են իրենց աշխատանքով բարիք ստեղծելու համար, իսկ իշխանություններն, ի դեմս մարզպետի, զբաղված են գումարների մսխումներով, ՛՛օտկատների՛՛ պահանջներ ներկայացնելով և մի շարք այլ ստորություններով: Հատկանշական է, որ տիկին Ա.Վարդազարյանը խնդիրներից խոսելու ժամանակ որևէ պաշտոնատար անձի պահանջ չի ներկայացնում, հավանական է սպասելիք չունենալու պատճառով:
    Պարոն մարզպետ տավուշեցին թուրքի դեմ կռվել գիտի, հերթը քեզ էլ է հասնելու:

  4. mariam says:

    Տավուշի բնակչությունը պատերազմական տարիներին կարողացել է սահման
    պահել, արժանապատվորեն ապրել:Իսկ այժմ ապաշնորհ,ընչաքաղց,պետական
    մտածողությունից զուրկ մարզպետի պատճառով հայտնվել է ծանրագույն վիճա-
    կում:Մարզում առկա բնական հարստությունների,գյուղատնտեսական բազմա –
    զան հողատեսքերի և դժվար պայմաններին հարմարված մարդկանց արդյունա –
    վետ կառավարման միջոցով կարելի է կարճ ժամանակում շտկել վիճակը:

  5. mariam says:

    Տավուշի բնակչությունը պատերազմական տարիներին կարողացել է սահման պահել, արժանապատվորեն ապրել:Իսկ այժմ ապաշնորհ,ընչաքաղց,պետական մտածողությունից զուրկ մարզպետի պատճառով հայտնվել է ծանրագույն վիճա- կում:Մարզում առկա բնական հարստությունների,գյուղատնտեսական բազմա – զան հողատեսքերի և դժվար պայմաններին հարմարված մարդկանց արդյունա – վետ կառավարման միջոցով կարելի է կարճ ժամանակում շտկել վիճակը:

  6. marat says:

    Մարզին անհրաժեշտ է գործնական,տղամարդ մարզպետ, այլ ոչ թե պետական բյուջեից ու միջազ –
    գային կառույցներից հատկացվող գումարները մանրանասն մշակված ու անխափան կիրառվող
    սխեմաների և մեքենայությունների միջոցով լվացող գրասենյակային խաղամոլ:Մարզի շինարարնե-
    րի մեծ մասը սննկացել ու հեռացել է այդ բնագավառից,դաշտը թողնելով նրա խնամուն,բարեկամնե-
    րին ու անտրտունջ ենթարկվող հավատարմահպատակներին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031