Լիտվայի նախագահ Դալյա Գրիբգաուսկայտեն քաղաքական նպատակներով հնարավոր չի համարում իր ներկա գտնվելը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, տեղեկացնում է Delfi-ն:
Իր այդ որոշումը նա հիմնավորում է Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարմամբ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ նաեւ Լիտվայի նկատմամբ տնտեսական ճնշումներով:
Ավելի վաղ Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին հայտարարել էին ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ