Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում էր «Հայռուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասերի վաճառքի հարցը՝ ռուսական «Գազպրոմին», հերթական անգամ հարցրեց այդ առքուվաճառքի համաձայնագիրը խորհրդարան բերած ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին՝ «չե՞ք կարծում, որ Սահմանադրության խախտում էր, մասնավորեցման ցանկում չունենալով «Հայռուսգազարդի» 20% բաժնետոմսերը՝ որպես օտարման ենթակա գույք, դրանք վաճառելը, դուք խախտել եք օրենքը՝ բանակցելով այդ առքուվաճառքի շուրջ»:
Արմեն Մովսիսյանը, որ արդեն որերորդ անգամ նույն հարցի վերաբերյալ նույն պատասխաններն էր տալիս տարբեր պատգամավորների, ի վերջո չդիմացավ. «Օրենքով չի նախատեսվում, որ բանակցությունները պետք է ներկայացնենք Ազգային ժողով, խոսքը միայն բանակցությունների արդյունքների մասին է, է՛, բերել ենք, ներկայացնում ենք: Այդ 20%-ը ցուցակում չկար, բայց առաջացավ բանակցությունների արդյունքում: Եթե սխալ ենք արել, մի վավերացրեք, կգնանք նոր բանակցությունների»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Մի անգամ Ժուկովը զանգահարում է ռազմաճակատ ,մի դիվիզիայի հրամանատարի-Զեկուցել Իրադրությունը: -Գլուխս չեմ կարող վեր բարձրացնել ,հրետակոծության տակ եմ ,-պատասխանում է կամդիվը: 2 ժամից էլի է զանգում -Զեկուցիր իրադրությունը: Էլի հրետակոծման տակ եմ ,բլինդաժից չեմ կարող դուրս գալ,- պատասխանում է կամդիվն ու դառնում շարքային: Էսօրվա մասին ` հերիք է էս շարքայիններն իրենց <> մեզ ղեկավար ձևանան ,պիտի ղեկավարի են մարդը ,որը պահի ազդեցության տակ ընդհանուրի մասին գաղափարը չի ենթարկում էդ պահին:Կամդիվն իրավունք չունի իրեն վաշտի հրամանատարի պես բլինդաժում փակի ու ասի <>.