Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե, 2 թուրքալեզու տերությունների միջեւ ընկած մի խրամատ ենք». Գագիկ Գինոսյան․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 23:38

«Առաջին գերխնդիրն այն է, որ Հայաստանում երբեւէ  այս անկախության տարիներին չդրվեց անգամ քաղաքացի դաստիարակելու առաջադրանք: Իշխանությունը, պետականությունները երբեւէ չհասկացան դրա կարեւորությունը»,- դեկտեմբերի 20-ին «Թեքեյան կենտրոնում» հայագիտական դասախոսության ընթացքում հայտարարեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

Դասախոսությունը տեղի ունեցավ «Կարին» ավանդական երգի-պարի կազմակերպած «Հայու տեսակը» խորագիրը կրող դասախոսությունների շարքի  շրջանակներում: Դասախոսությունները տեղի են ունենալու ամիսը 1 անգամ, դասախոսությունները վարելու հրավիրվելու են  կրթության, մշակույթի, կրոնի, գիտության եւ ռազմական ոլորտների լավագույն մասնագետներին: Գագիկ Գինոսյանը հայտարարեց, որ հաջորդ դասախոսությունները պատրաստում են անցկացնել ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանն եւ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Դասախոսությունների նպատակն է նպաստել հայ երիտասարդների շրջանում ազգային ինքնաճանաչողության բարձրացմանն ու մշակութային բարձր ճաշակի ձեւավորմանը:

Գագիկ Գինոսյանը ներկաներին կոչ արեց պատմությունը չկարդալ իբրեւ վեպ, իրադարձությունները պետք է վերլուծել եւ տրամաբանել, որպեսզի հնարավոր լինի կանխատեսել Հայաստանի ապագան: Նա ներկայիս քաղաքական գործիչներին անվանեց խեղված եւ հավելեց, որ նույնիսկ Խորհրդային միությունում չի եղել նման պատկեր.

«Կթվորուհին ստանում էր պատգամավորի մանդատ՝ որպես լավ կթվորուհի, որը քաղաքականությունից առանձնապես ոչինչ չէր հասկանում, բայց, գոնե, իր տեսակով ներկայացնում էր հայի բարոյական նկարագիրը: Այսօր խորհրդարանում դա էլ չկա, ոչ միայն չկան կթվորուհիներ կամ ազգի ընտրյալներ այլ չկան  այն եզրը, որ, գոնե, հայ մարդը իր բարոյական նկարագիրը կփորձի այնտեղ տեսնել»:

Գագիկ Գինոսյանը իր դասախոսության ընթացքում նշեց, որ Հայաստանը դեռեւս չավարտած պատերազմի մեջ է . «Մենք հիմա ապրում ենք խրամատում եւ, գոնե, 2 թուրքալեզու տերությունների միջեւ ընկած մի խրամատ ենք: Այո՛, մեծ, ապրող խրամատ է Հայաստանը, եւ այստեղից ինչ-ինչ պատճառներով հեռանալը նման է դասալքության»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031