Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էներգետիկայի նախարար. «Իրանի հետ գազի մասին հինգ անգամ բանակցել ենք, 400$ էին ասում»

Դեկտեմբեր 20,2013 23:24

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր ՀՀ էներգետիկայի նախարարից, ով ներկայացնում էր «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20%-ի վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը խորհրդարանում, հետաքրքրվեց, թե արդյո՞ք Իրանի դեսպանի ասածը, որ Հայաստանը չի բանակցել Իրանի հետ, եւ եթե բանակցեր, շատ ավելի մատչելի գնով գազ կներկրեինք, ճիշտ է.«Բանակցե՞լ եք, թե՞ ոչ, ո՞վ է ստում»:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց.«Այո, Իրանի հետ եղել են բանակցություններ եւ եղել են ոչ մեկ անգամ, առնվազն՝ հինգ անգամ: Մի անգամ ԻԻՀ ԱԳ նախարարի հետ, երկու անգամ նավթի եւ գազի նախարարի հետ, երկու անգամ նավթի եւ գազի փոխնախարարի հետ, որը նաեւ այդ երկրի գազ արտահանող ընկերության տնօրենն է: Իրենց առաջարկությունը եղել է 400$-ից բարձր, այն դեպքում, երբ Ռուսաստանը մեզ սահմանի վրա տալիս է 189$-ով:

Պարոն Ուրիխանյանը հետաքրքրվեց նաեւ՝ եթե երբեւէ որեւէ երկիր որոշի մատչելի գազ տալ, եւ Հայռուսգազարդի 100 % -ի սեփականատեր Գազպրոմը չհամաձայնի այդ մատչելի գազը բերել, քանի որ իր ձեռքում են մեր գազատարները, բաշխիչ ցանցեր եւ այլն, այդ դեպքում էներգետիկայի նախարարությունը ի՞նչ կարող է անել, ո՞ւմ հետ պետք է բանակցի: Ի դեպ, այս հարցը տարբեր ձեւակերպումներով այլ պատգամավորներ էլ էին տվել: Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ավելի ուտոպիստական տարբերակ էր ներկայացրել՝ «ենթադրենք, մենք լուծում ենք Ղարաբաղի հարցը եւ որոշում ենք գազը գնել ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից՝ շատ ավելի ցածր գնով» ձեւակերպմամբ:

ՀՀ էներգետիկայի նախարարը պարոն Ուրիխանյանի հարցին պատասխանեց.

«Մեր օրենսդրությունն այնպիսին է, որ անկախ նրանից, թե ո՞վ է մատակարարը, Հայռուսգազարդը պարտավոր է բերել ավելի մատչելի գազը»:

Նախարարը նաեւ հերքեց հավանականությունը, որ հնարավոր է Գազպրոմը 2% բաժնեմաս գնի,ասենք, ադրբեջանական «Սոկար» ընկերությունից եւ այդ ընկերությունը դառնա Գազպրոմին փոխկապակցված ընկերություն եւ նրան վաճառի Հայռուսգազարդի բաժնետոմսերի  49%-ը (համաձայնագրով այդպես է նախատեսված, որ Գազպրոմը կարող է օտարել Հայռուսգազարդի բաժնետոմսերի ոչ ավելի քան 49%-ը, այն էլ միայն՝ իրեն փոխկապակցված ընկերությանը, Հայաստանի համաձայնությամբ): Նախարարն ասաց, որ Հայաստանի համաձայնությունը պարտադիր պայման է:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031