Համայնքը կտրամադրի պատի շինանյութը
Դեկտեմբերի 19-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Մատիաս Վայնրայխին հարց տվեցինք, թե Կարմիր խաչը Տավուշի սահմանագոտում հայ բնակչության անվտանգության ապահովման նոր նախաձեռնությամբ հանդես կգա՞:
Նա ասաց. «Մենք ունենք նմանատիպ ծրագրեր, որոնք իրականացնում ենք միջազգային սահմանագծի երկու կողմում էլ: Երեկ Այգեպար համայնքում մենք զրուցում էինք գյուղապետի հետ եւ քննարկում էինք պաշտպանիչ պատի կառուցման ծրագիրը: Դուք այսօր եղել եք գյուղում եւ տեսել եք մանկապարտեզը: Դրա աջ կողմը բավականաչափ բաց տարածքում է գտնվում: Պատի կառուցմամբ հնարավորություն կստեղծվի պաշտպանել այդ շենքը, այդտեղ առկա են տարիների ընթացքում գնդակների թողած հետքերը: Այսինքն՝ համագործակցելով համայնքի հետ, մենք կփորձենք հասցեագրել այդ խնդիրը եւ օգնել կառուցելու այդ պատը: Այս պահին խոսքը գնում է իրենց կողմից շինանյութ տրամադրելու մասին: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, մենք շատ հույս ունենք, որ առաջիկայում մեր աջակցությամբ նման ծրագիր կիրականանա»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ