Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը հավերժ ամբաստանյալ՝ հանրահայտ «Չայկայի» ու ավտոկայանատեղիների գործով․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 20:52

Այսօր Գյումրու 2014 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադարձավ նաև սեփական եկամուտների հավաքագրմանը, մասնավորապես   ավտոկայանատեղերից նախատեսված 14 միլիոն դրամը չգանձելուն` փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին հարցնելով`« էլի դատի ՞ են տվել մեզ ավտոկայանատեղիների գործով»: Գյումրու քաղաքապետը փոխքաղաքապետից պահանջեց խոսել  դատական բոլոր թեմաներով` թե «Չայկայի», թե ավտոկայանատեղիների: Հիշեցնենք, որ «Չայկայի» գործով քաղաքապետարանին դատի էր տվել նախկին քաղաքապետի եղբայրը` Գևորգ Ղուկասյանը, ով պնդում է, որ մեքենան  իրեն է պատկանում:

Ավտոկայանատեղիների  գործով էլ Սամվել Բալասանյանին դատի էր տվել Վարդան Ղուկասյանի մերձավորներից մեկը` Տարոն Գասպարյանը, որին Ղուկասյանը 99 տարով վարձակալության է հանձնել քաղաքի ամենակենտրոնական հատվածները, որոնք նա ծառայեցրել է որպես ավտոկայանատեղիներ` հսկա գումարներ աշխատելով: Ու չնայած քաղաքապետարանը գտնում է, որ Տարոն Գասպարյանը ինքնագլուխ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, այդուհանդերձ վերջինս չհամաձայնելով այս մեղադրանքի հետ`  դատ է տալիս  եկամտաբեր բիզնեսը իր ձեռքից բաց չթողնելու նպատակով:

Մի խոսքով,  փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը զեկուցեց, որ Տարոն Գասպարյանը ընդհանուր իրավասության դատարանի  վճիռը, այն է՝ դադարեցնել 12 ավտոկայանատեղիների գործունությունը,  բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Այն կքննվի հունվարի 24-ին:

Սամվել Բալասանյանի այն հարցին, թե քանի՞  դատական հայց կա վարդանականների կողմից իրենց դեմ` սկսած «Չայկայից» , վերջացրած ավտոկայանատեղիներով, փոխքաղաքապետը զեկուցեց, որ «Չայկայի» հարցով իրենք հակընդդեմ հայց են ներկայացրել, իսկ առհասարակ դատերն անթիվ են.  իրենց անընդհատ դատի են տալիս` քրեական, քաղաքացիական, վարչական …Սամվել Բալասանյանն էլ ասաց, որ պետք է անընդհատ պայքարեն արդարացի լուծում գտնելու համար: Քաղաքապետն անդրադարձավ նաև Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող թիվ 20 և 22 երթուղիների միկրոավտոբուսների  գործունեությանը` նշելով, որ թիվ 20 երթուղու  հարցերը կարողացան վերջանական լուծել, հիմա փորձում են թիվ 22-ի հարցերը լուծել: Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանում  բողոքում էին, որ այս երկու երթուղիները շահած կազմակերպությունները համայնքային բյուջե գումարներ չեն մուծում:

Մանրամասները` տեսանյութում:  

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասլանյան Երեմ, նախկին վարորդ says:

    Ահա, դե հիմապարզ է, թե ինչու էին նախորդ օրը 22 համարները ոստիկանների ձեռքը տվել, հետո թափանցիկ աշխատող քաղաքապետարանը ասում էր, մենք տեղյալ չենք:դե դա իրանց սովորությւոն է, մարդկանց ոստիկանություն տան, հետո ասեն մենք չենք, НКВД բալասանյանի մեթոդների դեմ ուղղակի ձագուկ է :

  2. Lilooooooooooooooooooooooooo says:

    այ ղանջղ էլի ի հայտ եկար Երեմների անվան տակ…դու մտածե,քու առաջվա կլորագլուխ շեֆտ ինչղ մարդկանց բռնել կուդար,իսկ հմի էլ ֆուռը կուդա Գրքիկյանի պես ընկերներին..արդար գործ տվողների թախումի մասին խոսա.ինչես ընկել Բալասաբյանի հետեվից.ձեր կեղտերը հլը կմաքրե.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031