Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ Հարությունյան. «Կամ կյանքն է վատացել, կամ` արտագաղթը շատացել»

Դեկտեմբեր 20,2013 20:22

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Aravot.am- ի հետ զրույցում  թվելով 2013 թվականի ձեռքբերումները` դրանցից առանձնացրեց  հատկապես հետեւյալը. «Տարին հաջողակ էր մի քանի առումներով, նախ կլիմայական պայմաններն էին լավը, հիմնականում չցրտահարվեցին, չհիվանդացան ծառերը, չկարկտահարվեց բերքը եւ մենք ստացանք լավ բերք թե քանակով, եւ թե որակով: Երկրորդ առանձնահատկությունն էլ` հայկական գինու արտահանումների քանակի  բարձրացումն էր, այսինքն`11 ամսվա կտրվածքով ունեցանք 70 տոկոս արտահանման աճ: Իսկ երրորդ առանձնահատկությունը հետեւյալն էր` պետությունն առաջին անգամ հովանավորեց եւ մենք մասնակցեցինք երկու ցուցահանդեսի ու մեկ համտեսի Մոսկվայում` Երեւանի օրերի շրջանակներում»:

Ավագ Հարությունյանը ավելացրեց, որ այս տարի ոսկե մեդալ են ստացել Եվրոպական կարեւոր մրցույթ-համտեսում,  ինչը առանձնահատուկ փաստ համարեց ու մեծ ցուցանիշ:

Ավագ Հարությունյանի խոսքով`անցնող 2013 թվականի ընթացքում կոնյակի առումով 10 տոկոսի նվազում է եղել, սակայն արժեքով նույնքան աճ է արձանագրվել դարձյալ 11 ամսվա կտրվածքով:

Ավագ Հարությունյանը նշում է․ «Տարին վատ էր, որ տեղական արտադրանքը սկսեցին 10 տոկոսով պակաս խմել, քան արտասահմանյան խմիչքները: Ամեն տարի, երբ մեկը պակասում էր, մյուսը ավելանում էր, բայց, քանի որ ներմուծման ծավալները մոտավորապես նույնն էին, ուրեմն ստացվեց, որ կյանքն է վատացել, կամ` արտագաղթը շատացել, դրա համար էլ ներքին շուկայում հայկական արտադրանքի սպառումը այդքան քիչ էր:  Տարին վատ էր, որովհետեւ պետությունը ոչինչ չարեց, որ սուպերմարկետները եւ մեծ խանութները կարողանան ողջամիտ ժամկետներում փողերը հետ վերադարձնեն եւ հանցավոր կրեդիտային համակարգը մի քիչ նվազի»:

Չնայած վերոնշյալ խնդիրներին, Ավագ Հարությունյանը վստահեցրեց, որ 2013 թվականի ընթացքում դրականն ավելի շատ էր, որովհետեւ նախ ավելացան գործարանների, այգիների թիվը, եւ բարձրացավ խաղողի գինը:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031