Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորայր Հայրապետյանի նկատմամբ համաներումը կիրառելի չէ, եթե անգամ արարքը որակվի»․ ասում է Երեմ Սարգսյանը

Դեկտեմբեր 20,2013 20:18

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակից, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանն այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական վիճաբանությունների փուլում իր պաշտպանական ճառում անդրադարձավ նաեւ մեղադրող Արթուր Դավթյանի այն պնդմանը, թե «տուժողներն ուղղակիորեն իրենց ցուցմունքներում պնդել են, թե ավտոկայանատեղիում հավաքված բոլոր անձինք ակտիվ մասնակցություն են ունեցել ծեծկռտուքին, բոլորն, ըստ էության, հարվածել են իրենց»:

IMG_2230

Ըստ պաշտպանի նշվածը իրականության հետ կապ չունի,քանի որ բոլոր տուժողները պնդել էին, թե չեն տեսել, թե ամբաստանյալներից կամ նրանց ընկերներից ով է իրենց հարվածել:

Պաշտպանը մեջբերեց տուժողների ցուցմունքներից ու դատական քննության ժամանակ նրանց հարցաքննություններից բազմաթիվ հատվածներ:
Տուժող, Վահե Ավետյանի ընկեր Արտակ Բայադյանին պարտապանը հարցրել էր, թե մինչ ծեծկռտուքը սկսելու եւ տուժողին հարվածելու պահը, Նորայրին տեսել է տուժող գարիկ Սողոմոնյանի հետ քայլելուց: Տուժողը պատասխանել էր, որ տեսել է:

Տուժողը նշել էր, որ իրեն հետեւից հարվածել են, եւ որ այնքան շատ են եղել հարվածները, որ չի նկատել, թե ով ում է նկատել: Պաշտպանի հաջորդ հարցին էլ, թե «Նորայրին, որեւէ մեկին հարվածելիս նկատե՞լ եք»,  ինչին տուժողը պատասխանել է. «Կոնկրետ ես հարված ստանալուց հետո չեմ նկատել, թե ինքը ումա հարվածել»:
Տուժող Արկադիա Աղաջանյանն էլ ասել էր. «Այդ խառնաշփոթի մեջ հնարավոր չէր ոչինչ տեսնել»: Տուժող Էդգար Նիկոյանն էլ ասել էր, թե իրեն ծեծի ենթարկել են, իսկ թե ով, չի կարող նկարագրել: Տուժողների այն պնդմաննն էլ, թե չեն կարող նկարագրել, թե ովքեր են իրենց հարվածել, որովհետեւ բոլորը շարժման մեջ էին, պաշտպանը մեջբերելով Հեմինգուեյի հայտնի տողերը. «Երբեք չշփոթեք շարժումը գործողության հետ», հավելեց. «ամեն շարժում չէ, որ գործողություն է»:
Շարժման մեջ գտնվելը երբեք չի կարող գնահատվել, կամ նշանակել, թե շարժվողը կամ շարժվողները  միանշանակ մասնակցել են ծեծկռտուքին, ավելին`միանշանակ հարվածել են տուժողներին:Իսկ եթե կատարել են այլ գործողություններ…որեւէ մեկը, եթե չի տեսել, թե այդ շարժման մեջ գտնվողները կոնկրետ ինչ են արել, ինչպես կարելի է հաստատապես պնդել, թե նրանք բոլորն էլ հարվածել են եւ նրանցից որեւէ մեկը հանդարտեցնողի դերում չի եղել»:

Պաշտպանը վերլուծելով նաեւ մեղադրողի ճառը, ասաց, որ իր պաշտպանյալի առաջին շփումը տուժողների հետ եղել է Դավիթ Ադամյանի կողմից ամառային սրահի մուտքի մոտ Վահե Ավետյանի ն հարվածելուց հետո, որից հետո նրա եւ տուժողների միջեւ մինչ բուն ծեծկռտուքը անբարյացկամ որեւէ վերաբերմունք չի եղել, ընդհակառակը, Նորայրը անկեղծորեն վրդովվել եւ հայհոյանքներ տալով բարկացել է մատուցողի վրա` Վահեին հարվածելու համար, նույնիսկ Վահեի ընկերները` Արտակ բայադյանը, Արկադի Աղաջանյանն ու գարիկ սողոմոնյանը չեն իմացել, թե քթի վնասվածք ստացած եւ արյունահոսող իրենց ընկեր վահե Ավետյանն եւ մյուս ընկերը` Էդգար Նիկոյանը որտեղ են, ինչ են անում, գալու են ավտոկայանատեղի, թե ոչ:

Հետեւաբար, ըստ պաշտպանի, ավտոկայանատեղի գնացողները չէին կարող «պայմանավորված ձեւով սպասել» Վահեին, միաժամանակ տուժողներին ծեծի ենթարկեին:

Պաշտպանն ասաց, որ ձեռք չի բերվել մի ապացույց,որով կհիմնավորվեր, որ նորայր հայրապետյանը շրջապատել է տուժողներին, զրկել նրանց փախչելու հնարավորությունից:

Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալը միակ մարդն է, որը դեպքից չորս օր հետո ներկայանալով ոստիկանություն, ցուցմունք տալով հայտնել է, որ ապտակել է տուժողներից մեկին, իրեն մայր հայհոյելու համար:
Այդ ամենը պնդել է տուժողների առերեսման ժամանակ, սակայն ըստ պաշտպանի, տուժողներից որեւէ մեկը չի հաստատել կամ հերքել այդ հանգամանքը:Նույնը նա պնդել է դատարանում: Ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն այդ կապակցությամբ եւս ասել էր. «Մի անգամից Մարգարյան Գարիկենց մոտ կռիվը սկսվեց:Ես ավելի արագ սկսեցի քայլել: Նորոն էն կողմից հարցրեց. հըլը կանգնեք, էս ինչ ա եղել, հանգստացեք, ու…որ հետեւից հայհոյանքներ տվեցին, Նորոն շրջվեց Սողոմոնյան Գարիկին ապտակեց»:

Ամբաստանյալի պաշտպանը հարցրեց մեղադրողին, այսքանից հետո ինչպես կարող եք ասել, որ պլանավորված է եղել տուժողներին ծեծի ենթարկելը: Պաշտպանն ասաց, որ նույնիսկ այս պահի դրությամբ սույն քրեական գործի նախաքննությամբ եւ դատաքննությամբ գոնե մեկ ապացույց, որով կպարզվեր, թե ի վերջո ով է հարվածել վահե ավետյանին, նաեւ մյուս տուժողներին:

«Նույնիսկ այս պայմաններում, երբ տուժողները չէին կարող ասել, թե ով է հարվածել Վահե Ավետյանին, պարզաբանելու, բացահայտելու փոխարեն, սույն գործով շահագրգիռ անձինք  հիմա էլ ջանասիրաբար սկսեցին պնդել, թե իրականությանը չեն համապատասխանում ամբաստանյալների այս ցուցմունքները, որ նրանք են հարվածել կոնկրետ տուժողներին: Վարկածներ առաջ քաշեցին, այդ վարկածներից մեկն էլ համաներումն էր: Իբր փորձ է արվում համաներումը կիրառել ամբաստանյալների վրա:Եթե դատարանը Նորայր Հայրապետյանի ցուցմունքը հաստատված համարի, որ վահե Ավետյանը մահացել է հենց իմ պաշտպանյալի հարվածներից ստացած վնասվածքներից, ապա նրա արարքը ենթակա կլինի հինգից տաս տարի ազատազրկում նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետով նախատեսվածին, այս դեպքում Նորայր Հայրապետյանի նկատմամբ համաներման կիրառման նոր հնարավորություն չի ստեղծվում, համաներումը նրա նկատմամբ կիրառման ենթակա չէ», -ասաց Ե.Սարգսյանը:

Նա դատարանից խնդրեց արարքին տալ ճիշտ իրավական գնահատական, ասաց, որ Նորայրը ունի անչափահաս երկու երեխա, բարձրագույն կրթություն, նա օժանդակել է հանցագործության բացահայտմանը, խոստովանել է, որ ինքն է հարվածել Վահե Ավետյանին, որպիսի հանգամանքը մինչ իր կողմից ցուցմունք տալը պարզված չի եղել:

Պաշտպանը միջնորդեց քրօրի մի հոդվածով էլ` 113-2 -ով անպարտ ճանաչել եւ արդարացնել Նորայր Հայրապետյանին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031