Եվրոպական միությունը ընդունել է 41 մլն եվրո արժողության փաստաթղթերի փաթեթ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, տարածաշրջանային զարգացմանը և գյուղատնտեսությանը աջակցելու նպատակով: Այս օժանդակությունը տրամադրվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:
«ԵՄ-ն ու Հայաստանը հանձնառու են շարունակել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով: Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման, տարածաշրջանային համաչափ զարգացման, ավելի արդյունավետ քաղաքացիական ծառայության և հզոր քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված մեր օժանդակությունը կապահովի զգալի առաջընթաց Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, իսկ հասարակությունը կստանա շոշափելի արդյունքներ», ասաց Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ԵՄ նոր նախաձեռնությունների նպատակն է բարելավել գյուղատնտեսական կառույցների գործունեության, նպաստել ֆերմերների ասոցիացիաների զարգացմանը և ապահովել Հայաստանում քաղաքացիներին ավելի մատչելի մթերքի տրամադրմանը: Օժանդակությունը միտված է Հայաստանի գյուղական համայնքների պայմանների բարելավմանը:
Տարածաշրջանային զարգացման ոլորտում ծրագիրը կաջակցի առանձին ծրագրերին (օրինակ՝ հանրային-մասնավոր համագործակցություն, աշխատատեղերի ստեղծում, անձնակազմի վերապատրաստում) նպաստելով Հայաստանի համայնքների տնտեսական զարգացմանը:
Կարդացեք նաև
Օժանդակության նպատակն է նաև հզորացնել քաղաքացիական հասարակության դերը, որպես երկկողմ համագործակցությունը խթանելու և բարեփոխումների մոնիտորինգն ապահովելու ԵՄ-ն կարևոր գործընկերոջ: Այն միտված է նաև բարձրացնել քաղծառայողների կարողությունները գերակա ուղղություններով՝ ներառյալ ԵՄ մուտքի արտոնագրերի և Ռեադմիսիայի համաձայնագրերը, ինչպես նաև խթանել Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերում և Հայաստանի համագործակցությունը ԵՄ գործակալությունների հետ:
Ընդհանուր տեղեկություններ
Ծրագիրը Արևելյան գործընկերություն նախաձեռնության մաս է, որն ընդգրկում է Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան հատվածը և նպատակ ունի Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ավելի մոտեցնել Եվրոպական միությանը:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի կողմից: Այն բաղկացած է 3 մասից.
- Օժանդակություն գյուղատնտեսությանն ու գյուղական համայնքների զարգացմանը, որը կնպաստի Հայաստանում արդյունավետ և կայուն գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացմանը, համաձայն Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման Եվրոպական միության ծրագրին (25 մլն եվրո);
- Աջակցություն Հայաստանի տարածաշրջանային զարգացմանը ապահովելով առաջընթաց դեպի Հայաստանի համայնքների միջև համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում (10 մլն եվրո);
- Աջակցություն ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանը, որի նպատակն է աջակցել հիմնական պետական մարմիններին իրականացնել մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերը և ԵՔՀ գործողությունների ծրագիրը, հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի վերահսկման նպատակով, և հզորացնել քաղծառայողների կարողությունները, ինչպես նաև նպաստել Հայաստանի մասնակցությանը ԵՄ ծրագրերում և Հայաստանի համագործակցությանը ԵՄ գործակալությունների հետ (6 մլն եվրո):
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն