Քիչ առաջ Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ, ամանորյա ծախսերը կազմում են 16 միլիոն դրամ, որը հաստատվել է ավագանու նիստով, եղևնին մոտ 30 մետր բարձրությամբ է, վերջինիս ճյուղերը ձեռք են բերվել Շիրակի մարզի անտառներից` բնական էտման եղանակով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ