Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կզբաղվի ԱՊՀ երկրներում Արևմուտքի կազմակերպած «գունավոր հեղափոխությունների» հակազդեցությամբ: Դեկտեմբերի 19-ին հայտնել են ՀԱՊԿ կլոր սեղանի մասնակիցները: Հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:
Կլոր սեղանի մասնակիցները եզրակացրել են, որ «Ռուսաստանի արևմտյան հակառակորդները» միջազգային կառույցների միջոցով շահարկում են ընտրությունների դիտարկումը, ակտիվորեն ազդում են համացանցից օգտվողների վրա, հ/կ-ների և ԶԼՄ-ների միջոցով հանրային տրամադրության խեղաթյուրված պատկեր են ձևավորում: Կլոր սեղանի մասնակիցները ՀԱՊԿ-ին խորհուրդ են տվել «հակաքարոզչական մեխանիզմներ մշակել», իսկ Ռուսաստանին՝ չամաչել հարևան երկրների ներքաղաքական կյանքի վրա ազդելուց:
Քննարկման արդյունքում որոշվել է արտաքին միջամտություններին և «գունավոր հեղափոխություններին» հակազդելու առաջարկությունների ցուցակ կազմել, որը կուղարկեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին: Մասնավորապես ՀԱՊԿ-ը կառաջարկի «արգելափակել բացասական տեղեկատվությունը, որը նպաստում է երկրի ներսում լարվածության ուժգնացմանը, ինչը հեղափոխության աղբյուրն է»:
Կլոր սեղանն անցակցվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ