2013թ. դեկտեմբերի 18-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորման շրջանակներում՝ Մ-1- Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ 0+000–կմ 8+650 հատվածի վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտը։
Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 063,4 մլն դրամ։
Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ն։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ և շահագրգիռ համայնքների ղեկավարները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն