Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնությունը սպասարկող մրցավարները տուգանային հարվածների եւ «պատի» դասավորության ճիշտ տեղը նշելու համար հատուկ սփրեյ են օգտագործելու:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն այս նորամուծության մասին ասել է. «Հոռետեսները պնդում են, որ դա բավականին ժամանակ կխլի խաղից: Սկզբում ես էլ էի այդպես մտածում: Սակայն Մարոկկոյում անցկացված աշխարհի ակումբային առաջնությունը սպասարկած մրցավարները գոհ են մնացել այս նորամուծությունից»:
Հատուկ սփրեյները փչելուց հետո մեկ րոպեի ընթացքում ցնդում են եւ խաղադաշտում ոչ մի հետք չեն թողնում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Global Look Press-ի