Լրահոս
Օրվա լրահոսը

Քիթը վնասած ակտիվիստը մանրամասնում է. «Ոստիկանն է բռունցքով հարվածել»

Դեկտեմբեր 20,2013 18:02

Քիչ առաջ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից ազատ արձակվեցին ԱԺ-ի դիմացից բերման ենթարկված բողոքի ակցիայի երկու մասնակից` Անտոն Իվչենկոն եւ Վարդգես Գասպարին:

Անտոն Իվչենկոն Aravot.am-ին պատմեց, որ իր առողջական վիճակը լավ է, քիթը ցավում է, բայց չի կոտրվել. «Այդքան լուրջ չէ, թեթեւ ցավում է, վաղը անպայման կդիմեմ բժշկի: Ոստիկանն է բռունցքով հարվածել քթիս: Բանավոր տեղեկացրել եմ այդ մասին, բայց գրավոր բացատրություններ չեմ տվել դեռեւս: Դեռ չեմ որոշել, բողոք կներկայացնե՞մ ինձ հարվածող ոստիկանի դեմ, թե՞ ոչ»:

Անտոն Իվչենկոն նաեւ ասաց, որ ոստիկանությունում իր նկատմամբ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածն են առաջադրել` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին: Անտոնի խոսքով, երբ ոստիկանությունը վարչական տույժի մասին որոշումն ուղարկի դատարան, ինքն, անպայման, բողոքարկելու է: Նա վստահեցնում է, որ ոստիկաններն իրեն պահանջ չեն ներկայացրել, միայն հրել են, բռնի ուժ կիրառել ակտիվիստների նկատմամբ:

Արաբկիրի ոստիկանության դիմաց բերման ենթարկված ակտիվիստներին սատարելու համար տասնյակ ակտիվիստներ էին հավաքվել: Նրանցից Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ ոստիկանները շատ ագրեսիվ էին տրամադրված ու հենց դարպասների մոտից ցույց էին տալիս իրենց վատ վերաբերմունքը: Նա ասաց, որ օգտվելով առիթից, ինքը փորձել է ոստիկանական բաժանմունք մտնել` դիմում գրելու դեռ ապրիլին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պաստառները պատռելու վերաբերյալ: Իրեն, սակայն, թույլ են տվել միայն այն ժամանակ, երբ ինքը զանգահարել է Ոստիկանության գլխավոր վարչություն: Դանիելը մեզ նաեւ պատմեց, որ Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել` ոստիկանին խուլիգան անվանելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031