Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության առաջին նիստը չկայացավ

Դեկտեմբեր 20,2013 17:41

Դեկտեմբերի 20-ին Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված էր 2013թ. մայիսի 15-ին  Նոյեմբերյանի զորամասում  շարքային Լյուքս Ստեփանյանի սպանության  գործով դատավարության անդրանիկ նիստը:

Զինծառայող Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը») եւ  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»):

Դատավոր Զոյա Զաքինյանը նիստը բացելով՝ հայտարարեց, որ քրեական գործով մեղադրող  Արթուր Զաքարյանի աները դեկտեմբերի 18-ին մահացել է, դեկտեմբերի 20-ին նրա թաղումն է:

Որպեսզի  դատավարության մյուս մասնակիցները իզուր  չանցնեին  երկար ճանապարհ, դատարանի աշխատակազմից նրանց տեղյակ էին պահել նիստի չկայանալու մասին: Դատավոր Զոյա Զաքինյանը   հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է, նա հաջորդ նիստը  նշանակեց 2014թ. հունվարի 15-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031