Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում

Դեկտեմբեր 20,2013 17:20

Այսօր ուսանողները, լրագրողները, դիվանագետները և լայն հասարակությունը նշեցին արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում և խոսեցին արաբերենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի դերի ու ՄԱԿ-ի արժեքների խթանման հարցում այդ լեզվի ներդրման մասին:

Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի կողմից : Մշակութային ծրագրում ներկայացվեցին ավանդական արաբական երաժշտություն և արաբական խոհանոցի ցուցահանդես-վաճառք, որը պատրաստել էին ներկայում Հայաստանում բնակվող սիրիահայերը:

Մարիա Դոցենկոն՝ ՄԱԿ-ի Մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, «Ուսանողների և դիվանագիտական համայնքի հետ միասին մենք նշում ենք ՄԱԿ-ում արաբերենի օրը, այդ լեզվի ներդրումը մշակութային և լեզվական բազմազանության զարգացման մեջ և խթանում ՄԱԿ-ի բոլոր վեց պաշտոնական լեզուների (արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն) հավասար կիրառությունը: Այս տարվա տոնակատարությունը իրապես հատուկ է, քանի որ սիրիահայերը հարստացրին այն իրենց մասնակցությամբ»:

«Կարևոր է, որ հայ երիտասարդները սովորում են արաբերեն, քանի որ արաբերենն ամենատարածված լեզուներից է՝ այդ լեզվով խոսում է ավելի քան 424 միլիոն մարդ, որոնց մեծամասնությունն ապրում է Հայաստանին մոտ գտնվող տարածաշրջաններում, և, բացի այդ, արաբերենը 22 պետության պաշտոնական լեզուն է»:

Մասնակիցներին ու հյուրերին ողջունեցին նաև Հայաստանում Քուվեյթի Պետության, Լիբանանի Հանրապետության, Իրաքի Հանրապետության դեսպանները և Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը:

«Մենք շատ ենք կարևորում աջակցությունն ու հնարավորությունը՝ մասնակցելու Արաբերենի օրվան նվիրված տոնակատարությանը, ինչպես նաև հյուրերի հետ կիսելու մեր ձեռքով պատրաստած արաբական ուտեստներն ու ձեռքի աշխատանքները»,- ասաց Ա. Անին՝ ցուցահանդես-վաճառքի սիրիահայ մասնակիցներից մեկը:

ՄԱԿ-ում արաբերենի օրը նշվում է դեկտեմբերի 18-ին՝ 1973 թ. այն օրը, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան արաբերենը հռչակեց ՄԱԿ-ի վեցերորդ պաշտոնական լեզու: ՄԱԿ ՀՏՎ-ն գործընկերների հետ 2013 թ. ընթացքում նշել է ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրերը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031