Լրահոս
Օրվա լրահոսը

Վասալային համաձայնագիրը կհանգեցնի քրեական պատասխանատվության՝ խոստացավ Նաիրա Զոհրաբյանը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 17:17

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին սպառնաց, որ նրան եւ կառավարության մյուս ներկայացուցիչներին սպասվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ճակատագիրը՝ քրեական պատասխանատվություն:

Նա Արմեն Մովսիսյանին հարցրեց, արդյո՞ք հասկանում է վասալի եւ ռազմավարական գործընկերոջ տարբերությունը, քանի որ այս՝ «ՀայՌուսգազարդի» 20%-ը Ռուսաստանին վաճառելու մասին համաձայնագիրը՝ կնքված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ, որ բերվել էր Ազգային ժողովի հաստատմանը, վասալային պայմանագիր է:

Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Ուշադիր կարդացեք, կտեսնեք՝ վասալային պայմանագիր չէ»:

Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ այս համաձայնագիրը հակասության մեջ է Հայաստանի բազմաթիվ օրենքների հետ: Եվ մասնավորապես, օրենքը պահանջում էր, որպեսզի օտարման ենթակա գույքի ցուցակով մտներ Ազգային ժողով, հաստատվեր Ազգային ժողովի կողմից:

Նա նաեւ պնդեց, որ չի կարծում, թե սա հաջողված գործարք է, ինչի մասին ակնարկում էր ՀՀ էներգետիկայի նախարարը, քանի որ Էներգետիկայի նախարարը մինչ այդ ասել էր, որ մեր պարտքը Գազպրոմին պետք է հաշվարկվեր 1,1 մլրդ դոլարից ավելի, սակայն բանակցությունների արդյունքում հաշվեցին 300 մլն դոլար: Մ. Մելքումյանը նկատեց, որ 300  մլն դոլարը մեր ողջ բնակչության՝ մեկ տարվա գազի սպառման ծավալն է:

Արմեն Մովսիսյանի պատասխանը. «Եթե օտարման ցանկում լիներ՝ այսօր չէինք բերի Ազգային ժողով: Չկար ցանկում, որովհետեւ դեռ չէինք բանակցել վերջացրել, չգիտեինք 20%-ի մասին դեռ ոչ մի բան: Իսկ 1,1 մլրդ դոլար պարտքը մինչեւ 2018 թվականը պետք է առաջանար»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnewsի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031