Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական թատրոն` խորհրդարանի դահլիճում

Դեկտեմբեր 20,2013 16:32

Այսօր խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրի քննարկումները բավականին բուռն էին ընթանում: Անգամ ՀՀԿ-ական մեծամասնության ներկայացուցիչները`Մանվել Բադեյանը, Դավիթ Հարությունյանը եւ այլոք, բավականին սուր հարցադրումներ հնչեցրեցին, որոնք նաեւ մտահոգություններ էին պարունակում:

Այս առիթով, Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն արձագանքելով հարցին`ինչպե՞ս կգնահատեք ՀՀԿ-ականների պահվածքը`դրանք անկեղծության պոռթկումներ էին, թե՞ քննադատության թույլատրելի սահման, ասաց. «Իրենք պետք է պատասխանեին այդ հարցին`պոռթկում էր, թե ինչ: Ինձ համար ակնհայտ է մի բան, որ ցավալիորեն, բոլոր նմանատիպ հարցադրումները չեն ուղեկցվում քվեարկությամբ, առնվազն դեմ արտահայտվելու տեսակետից: Պարզապես բարձրաձայնում են, որ իրենք էլ են տեսնում վտանգներ, բայց կոնկրետ քայլ, ցավալիորեն չի լինելու: Դա ասում եմ իմ նախորդ փորձից ելնելով»:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն էլ մեզ հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը` հնարավո՞ր է ՀՀԿ-ն դեմ քվեարկի այդ համաձայնագրին, թե՞ քաղաքական մեծամասնության պատգամավորները քննադատություն ու սուր հարցադրումներ էին անում թույլատրելի սահմանում, ասաց. «Դուք ձեր ձեւակերպումներում այդքան էլ ճիշտ չեք, որովհետեւ ՀՀԿ-ն ցանկացած հարցի քննարկման ժամանակ հնչեցնում է այն հարցադրումները, որոնք կարող են որոշակի խնդիրներ դնել` իրավաբանական ձեւակերպումներ են, տեխնիկական ձեւակերպումներ են: Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀԿ խմբակցությունը միշտ միասնական է, ցանկացած հարցում, այդ թվում նաեւ այս հարցում»: Ճշտող հարցին`չնայած ՀՀԿ-ական պատգամավորների կողմից հնչեցրած մտահոգություններին, ՀՀԿ խմբակցությունը միասնական կո՞ղմ կքվեարկի, պատգամավորն ասաց. «Ես պատասխանեցի ձեր հարցին: ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել է, որ ինքը ցանկացած քվեարկության, ցանկացած որոշման ժամանակ ինքը միասնական է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031