Տավարաբուծության զարգացման 2007-2015 թվականների ծրագրից վերջերս մի շարք գյուղացիներ ու ֆերմերներ դժգոհել էին: Նրանք այդ ծրագրի շրջանակներում Հայաստան ներկրված եվրոպական երինջներ էին ստացել, եւ պարտավորվել էին մի քանի տարվա ընթացքում վճարել երինջների գումարը, որը տարբեր գյուղացիների մոտ մի քանի միլիոն դրամի է հասնում. յուրաքանչյուր երինջը մոտ 1.2 միլիոն դրամ արժե, կան գյուղացիներ, որ օրինակ՝ 30 հատ երինջ էին ստացել:
Տարիներ առաջ, գյուղացիները ոգեւորված այս ծրագրից, հույս ունեին, որ իրենց գործերը լավ կլինի, անասնագլխաքանակը եւ կաթնարտադրությունը կավելանա եւ կկարողանան պարտքը մարել: Սակայն, շատ գյուղացիների եվրոպական երինջները կամ սատկել են, կամ չբեր են եղել, ինչի հետեւանքով գյուղացիները մեծ պարտքերի տակ են ընկել: Այս առնչությամբ, մի խումբ գյուղացիներ նույնիսկ նամակով դիմել էին ՀՀ նախագահին, որպեսզի երկարաձգվեր պարտքի մարման ժամկետը:
Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքի բնակիչ Ատոմ Առաքելյանն այս ծրագրից տուժած ֆերմերներից է: Ծրագրի շրջանակներում նա 33 երինջ է ստացել, պարտավորվել է 4 տարվա ընթացքում 37 մլն դրամ մուծել: Գյուղացին դեռեւս նախորդ ամսին խնդրի մասին բարձրաձայնել էր, բայց լուծում չի ստացել. «Բերելուց 4-5 օր անցել է, ահազանգել եմ գյուղատնտեսության նախարարություն, ասել եմ, որ անասունների մեջ հիվանդություն կա: Մարդիկ են եկել, նայել են, տեսել են, որ հիվանդ են: Հանրապետական լաբորատորիան հաստատել է, որ անասունների մի մասը հիվանդ են»:
Այսօր Atavot.am-ը գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանին ներկայացրեց գյուղացիների բողոքը եւ հետաքրքրվեց, թե ինչ լուծում են նախատեսել գյուղացիների համար: Պարոն Բաղյանն ասաց, որ շուրջ 600 միլիոն դրամ է տրվել այդ ծրագրին, որով նախատեսվում է՝ այս 4 տարվա հետվերադարձման պայմանագրով, մինչեւ 2011 թվականը տրվել է խոշոր տնտեսություններին, դրանից հետո փոքրերին:
Կարդացեք նաև
Փոխնախարարը վստահեցրեց, որ ոչ մի գյուղացի իր ստացած գլխաքանակից դժգոհ չէ, սակայն դժգոհություն առաջացել է 3-4 ֆերմերների մոտ, որոնք մեծ քանակով երինջներ են վերցրել, արդյունքը ստացել են, բայց չեն ուզում գումարը վերադարձնել. «Իրենց մոտ այն միտքն է, որ այդ գումարը չպիտի հետ վերադարձնեն: Մենք ուսումնասիրել ենք, եղել ենք տեղերում, հենց տալու առաջին տարին պայմանագրի մեջ նշել ենք` ինչպես պետք է պահեն, կերակրեն: Այն ֆերմերները, որոնք պահվածքը, կերակրումը ճիշտ չեն արել՝ նրանց մոտ անկում եղել է:
Ինչ վերաբերում է չբերությանը, դա չի համապատասխանում իրականությանը: Առաջին տարում մենք ներկրել ենք 2 ամսական հղի երինջներ, որոնք հորթ ունեցել են: Ես այսպիսի մի համեմատություն կանեմ, նրանք, որոնք բողոքում են, հարց է առաջանում` 4 տարի առաջ ստացել են, եթե լավը չէին, ինչո՞ւ 1-ին, 2 –րդ, 3-րդ տարին չէին բողոքել, 4-րդ տարում են բողոքում»:
Մեր դիտարկմանը, որ վերջերս ստացած երինջներից են դժգոհ, պարոն Բաղյանն ասաց, որ ոչ ճիշտ պահվածքի պատճառով չեն հղիացել այդ երինջները: Պարոն Բաղյանի խոսքերով` երինջները ներկրվել են հղիության 2-րդ փուլում, ինչքան եկել են` սերունդ տվել են: Հաջորդ բեղմնավորման համար մասնագիտորեն կա ժամանակահատված, որ ծնից հետո բեղմնավորվեն. պետք է դա իմանան, կամ արհեստական սերմավորող կանչեին, կամ ինչ-որ բան այն չի եղել, մեզ կանչեին: Նման բողոք 2 հոգու մոտ է եղել: Պապենական ձեւով տանում են մի քիչ չոր խոտ են գցում դեմները, որ տոհմային անասունը էդ չոր խոտով յոլա գնա»:
Մեր դիտարկմանը, որ եվրոպական երինջներին հատո՞ւկ խնամք է պետք,եւ ճիշտ պահվածքը ո՞րն է, պարոն Բաղյանն ասաց, որ իրենց մասնագետները կայցելեն գյուղացիներին եւ ճիշտ պահվածքի խորհուրդ կտան, բացի այդ, նրանց հատուկ կեր է պետք` 4-5 կիլոգրամ խտացրած կեր պետք է տան. «Նրանք հո՞ ամեն կեր չեն ուտում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում՝ բացարձակ բաց թողի է։ Այդ ծրագիրը հարկավոր էր իրականացնել հետևյալ հերթականությամբ, համաձայն նորմալ երկրների՝
ՄԻՆՉ ԵՐԻՆՁՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ,1. Երկու կամ երեք տեղական մասնագետներ գործուղել այն կազմակերպություն, որի հետ պետք է կնքվեր երինջների ձեռք բերումը։ Մասնագետները ստանալով
համապատասխան անասնաբուժի կամ զոոտեխնիկի փաստաթուղթ, որը հաստատի նրանց իմացությունը, երինջնրի բուժման, խնամքի, կերի, և գոյություն ունեցող պրոբլեմների հետ կապված։ Յուրաքանչյուր 150-200 կով նախատեսվող համայնքի համար, կոպերատիվ հիմունքներով համայնքի ներսում կառուցել եվրոպական նորմերով արտադրամաս՝ հերթափոխում 2,5–3,0տ կաթից Հոլանդական տեսակի պանիր արտադրելու և երկրից դուրս առաքելու համար ,,առաքումը միայն պետական մարմնի աջակծությամբ, այլ կերպ անհնար կլինի, իսկ ինչու՞ հենց Հոլանդական տեսակի,
քանի, որ այդ պանիրը ունի պահանջարկ, պարզ տեխնոլոգիա ունեցող պանրների մեջ և մինչև երեք ամիս՝ իրացման ժամկետ, իսկ անվանումը կարելի է կոչել ցանկացած։ ՆՈՐ ՈՐԻՑ ՀԵՏՈ ԽԵՂՃ ԴՅՈՒՂԱՑՈՒՆ ԾԱՆՐԱԲԵՌՆԵԼ ԵՐԻՆՋՆԵՐՈՎ, այլ ոչ հակառակը, որ այսօր է, և իսկզբանե դատապարտված է անհաջողությամ։ Գրածս դատարկ խոսքեր չեն, այլ ունեն տասնյակ տարիների փորձ։
Նելլի Բաբայան իսկ դու կարող եք բացատրել հայ ռամիկին , թե նրա համար ինչ տարբեերությու թե իրե ով է հարստահարում , հայռոսգազարտը թե գազպռոմը:Մենակ խնդրում եմ հայրենասիրական կոչ չանեք թե իբր թող գոնե մեր հայերը թալանեն, հարստանաան կարող է մի օր պետք գան:գազի գինն էլ ձեզ օրինակ