Այսօր «Հայգիրք» գրախանութում «Անտարես նանո պրինտ» տպարանի հրավիրած ասուլիսի թեման էր «Նանո տեխնոլոգիաները մեր կյանքում»: Բանախոսները՝ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը եւ առաջատար մասնագետ Արտակ Մարտիրոսյանը ցուցադրեցին տպագրություն ջրի վրա, հայտնելով նպատակը՝ ցույց տալ նանո տեխնոլոգիաների կիրառման արդյունքները գիտության, արդյունաբերության, մասնավորապես՝ պոլիգրաֆիայի ոլորտում:
Aravot.am-ի հարցին՝ գյուտի կիրառումը, անկասկած, խոշոր եկամուտ է ակնկալում, Արտակ Մարտիրոսյանը պատասխանեց. «Բացի այն, որ նանո տեխնոլոգիաների ստեղծած արտադրանքը ակնահաճո է, այն ունի բազմաթիվ կիրառության ոլորտներ, օրինակ` գովազդ, զվարճանքի վայրեր, այդուհանդերձ, ջրի վրա տպագրությունը եկամուտի մասով, գիտակցում ենք, որ կգրվի սառույցի վրա: Սա քաջ գիտակցելով, հոգ ենք տարել մեր սպառողի մասին»:
Հետաքրքրությանը՝ փաստորեն, իրականո՞ւմ գրում են սառույցին, թե՞ ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ եկամուտն եք «գրում սառույցին», առաջատար մասնագետը այս առիթով ժպիտով ասաց. «Նանո տեխնոլոգիաներով իմաստափոխել ենք ասացվածքը՝ առնվազն տպում ենք սառույցին, էլ չասեմ ջրի մասին»:
Իսկ թե ինչու է ասուլիսը հրավիրված «Հայգիրք» գրախանութում, Արտակ Մարտիրոսյանը նախ նշեց, թե «Հայգիրքը» իրենց գործընկերն է, հետո հայտնեց հետեւյալը. «Նախ՝ այս գրախանութներում ցանկացած սպառող կարող է իր ցանկությամբ 1 գիրք տպագրել: Եվ ի վերջո, կարծում ենք, որ գրախանութը պետք է լինի գիտության, երաժշտության, կերպարվեստի, կինոյի, թատրոնի գործիչների հանդիպման վայր հասարակության հետ»:
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ