Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Ինձ ռուսի եղբայրությունը պետք չէ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 15:46

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, այսօր կառավարությունը ԱԺ հաստատմանն է ուղարկել ստրկացման երեք պայմանագիր:

«Այս իշխանությունների օրոք, հատկապես 2011 թվականից սկսած, Հայաստանից իշխանությունը մաս -մաս ու ահռելի չափերով վերցնում են… մինչեւ 2043 թվականը, Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանա փոխել խաղի կանոնները Ռուսաստանի հետ էներգետիկ չակերտավոր համագործակցության ոլորտում»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Նա նույնպես այսօր ԱԺ-ի դիմաց «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ՌԴ-ին՝ մեր երկրի ունեցած 300 մլն դրամ պարտքի դիմաց hանձնելու համաձայնագրից դժգոհող խմբին էր միացել:

Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են «ՀայՌուսգազարդի» գործունեությունը ծաղկեցնելու համար. « Չեմ կարող ընդունելի համարել նման գաղութատիրական եւ ստրկացուցիչ պայմանները: Շատերն են խոսում հայ-ռուս ժողովրդի բարեկամության մասին, եթե իմ եղբայրը գա իմ տուն, տեսնի, որ պարտք ունեմ եւ դրա դիմաց վերցնի իմ տան գույքը, ինձ այդպիսի եղբայր պետք չէ: Ինձ ռուս ժողովրդի հետ նման եղբայրություն պետք չէ»:

Նա դատապարտեց նաեւ ՍԴ-ի երեկվա որոշումը` դրական կարծիք տալ հայ-ռուսական համաձայնագրին. «Երեկ Գագիկ Հարությունյանը մթության քողի տակ իր խմբակի հետ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան է գնահատել այս պայմանագրերը: Սա արդեն որերորդ վտանգավոր դեպքն է, որ իրավաբանի կրթություն եւ դիպլոմ ունեցող մարդկանց կողմից ոտնահարվում է Սահմանադրության առաջին հոդվածը, որն ամրագրում է, որ Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է»:

Պարոն Սաֆարյանը այն կարծիքին է, որ դեռ երեկ էր պետք փողոց դուրս գալ` դատապարտելու ՍԴ քայլերը:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031