Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվս 12 կոկորդիլոս կներկրվի Հայաստան. պատվիրատուները գաղտնի են

Դեկտեմբեր 20,2013 15:18

«Բարով տեսնենք իրար»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը`SAS-ի Արտակը`հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք կոկորդիլոս ներկրել, այդ միտքը Ձեզ մո՞տ է առաջացել, թե ինչ-որ մեկը հուշել է: Հիշեցնենք, որ պատգամավորին պատկանող SAS սուպերմարկետների ցանցում կոկորդիլոս է վաճառվում, ինչը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Պատգամավորն անպատասխան թողեց մեր հարցը, թե բիզնեսի առումով կոկորդիլոսի վաճառքն արդարացնո՞ւմ է իրեն, թե՞ յուրօրինակ երեւալու համար է ներկրել: Նա չպատասխանեց նաեւ հարցին`իր ամանորյա սեղանին կոկորդիլոս դնելո՞ւ է, թե`ոչ:

Aravot.am-ի եւ Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորը միայն ասաց, որ ներկրվել էր չորս կոկորդիլոս, բայց օրերս եւս 12-ը կներկրվի, բոլորն էլ պատվիրված են: Ովքե՞ր են պատվիրատուները՝ մեր հարցին էլ ասաց. «Ես բայց ի՞նչ իմանամ: Ես իմ բիզնեսը հավատարմագրված կառավարման եմ հանձնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armine G says:

    Դե հո կոկորդիլոս պատվիրողը էդքան հիմար չի՞, ոչ էլ դուխ ունի որ ժողովրդին ասի «ես եմ լափել ձեր փողերը ու հիմա էլ ճոխլի եմ տալի կոկորդիլոսի մսերի մեջ»:

  2. HAYK says:

    Կոկորդիլոսը ինչի եք ներկրում? հհկ-ի ցուցակի առաջին համարից սկսած իջեք………..

  3. crocs says:

    Կոկորդիլոսն ամբողջական սեղանին չդնեք, այ զարմացածներ… էս ինչ գյոռմամիշություն է… դա անուտելի լեշ-զիբիլ է, և ի վերջո գնալու է աղբանոց;
    ձիու տարի է գալիս, միգուցե արժեր առաջնակարգ նժույգներ մատուցել…
    վարչապետը ձեզ չի ասել, որ քրիստոնեաբար ապրեք, էդ փողով մի քանի մանուկների կերակրեք-տաքացրեք-ուսման տվեք, որ աստված էլ փորձի ձեր մեղքերին թողության տա…Ականջդ կանչի, Վարդան Պետրոսյան, ասում էր “չալաղաջ որ մի քիչ քիչ ուտեք, կարող է ուղեղանման էն գորշ զանգվածը աշխատելու փորձեր անի…”

  4. ակուլա says:

    շնաձկան բորբոքված շագանակագեղձի բաստուրման էլ է էլիտար դելեկատես… անպայման չի իմանալ ինչպես ուտել, կամ էլ արդյոք ուտելի է ընդհանրապես թե ոչ, կարևորը որ թանկ լինի, և ամեն մարդու գրպանի բանը չլինի

  5. open sky says:

    տատս կասեր “այ բալա, բուկներդ հո շիշ չի մտել”?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031