Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մովսիսյանը վստահ է, որ վաղը մյուս օր մենք «Կարսի պայմանագիր» չենք ստորագրի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 15:12

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Հայռուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցը, հարց հղեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին. «Եթե վաղը մյուս օր այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ռուսաստանը «Գազպրոմի» իր բաժնետոմսերը վաճառի Թուրքիային եւ Ադրբեջանին, լծակներ ունե՞նք արդյոք դա կանխելու», եւ նա հիշեցրեց, որ շուրջ հարյուր տարի առաջ Մոսկվայում ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով օտարվեցին ՀՀ հողերը, եւ եթե այս համաձայնագրում կետ է նշված, որ մինչեւ 2043 թ. դեկտեմբերը ներառյալ «Հայռուսգազարդի» իրավահաջորդների իրավունքները եւ շահերը ենթակա չեն փոփոխությունների, լրացումների եւ այլն, ապա մենք երեսուն տարով կաշկանդված ենք լինելու մեր գործունեության մեջ:

Արմեն Մովսիսյանը այդ հարցին պատասխանեց այսպես. «Գազպրոմը» իրավունք ունի իր բաժնեմասերը վաճառելու միայն իր հետ փոխկապակցված ընկերություններին, այն էլ միայն 49%-ից ոչ ավելին, այն էլ՝ ՀՀ համաձայնության դեպքում:
Ի դեպ, պարոն Մովսիսյանը այս նույն նախադասությամբ պատասխանեց իրեն հարց տված 25 պատգամավորներից շատերի հարցերին:

Արձագանքելու իր իրավունքից օգտվելով Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ վստա՞հ եք, որ Սերժ Սարգսյանը վաղը մյուս օրը չի գնա եւ չի ստորագրի որեւէ պայմանագիր, որով մենք թուրքերին կնվիրենք մեր գույքը կամ հողը, ինչպես քեմալաբոլշեւիկյան պայմանագիրը ստորագրեցին Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները:

Նախարարը պատասխանեց. «Վստահ եմ, որ նման բան չի լինի»

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031