Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա սեղանին պետք է դրված լինի տարեհաց

Դեկտեմբեր 20,2013 15:06

Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային միջոցառման մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում ավագ խոհարար, «Մենք հանուն ժողովրդավարության» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Ավագյանը իր խոսքում նշեց, որ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային ծրագրի նպատակն է խթանել հայկական մշակույթի զարգացումը, նպաստել հասարակության կողմից մշակույթի, որպես զարգացման միջոցի գիտակցման ամրապնդմանը, ներկայացնել և տարածել հայկական մշակույթն ու ավանդույթները, նոր արժեքներով մատուցել հայկական ավանդական կենցաղը:

Ազգագրագետ Սոնիա Թաշչյանը, խոսելով հայկական ավանդական ամանորյա սեղանի առանձնահատկությունների մասին, առանձնացրեց ծիսական տարեհացը, որը լինում է կլոր կամ ձվաձև, մեծությունը` ըստ ընտանիքի անդամների թվի (20-35 սմ տրամագծով): Տարեհացի երեսը սերմերով և մրգերով զարդարելը ընդհանուր երևույթ է և խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության գաղափարը: Մեջը դնում են «միջինք» լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ կամ մետաղադրամ: Հայկական ամանորյա սեղանի անբաժանելի մասն են աղանձը, անուշապուրը` եփած ձավարով և մանրացված չրերով, պասուց դոլման, որն իր մեջ պարունակում է 7 տարբեր հատիկներ: Կերակուրը կոչվում է պասուց, քանի որ քրիստոնեական Նոր տարին պահքի օրեր են և պահքը լուծարվում է Հիսուսի ծննդյան տոնին, իսկ 7 հատիկները խորհրդանշում են 7 աստվածային թիվը, որի հիմքում ընկած են աշխարհի 7 տարերքները:

Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրեցին նաև «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային միջոցառման օրակարգը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031