Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանի կենդանի պահելու թույլտվությունը պետք է արժենա տարեկան 5000 դրամ

Դեկտեմբեր 20,2013 14:35

Մարդը, որը ունի 1 փոքր ձուկ և մարդը, որը ունի մարտական շուն, վճարելու են նույն գումարը
Հայաստանում գոյություն չունի հստակ կանոն, թե որ կենդանին է կոչվում ընտանի կենդանի , և ով իրավունք ունի պահել ընտանի կենդանի։ Սակայն, ըստ Երևան քաղաքի ավագանու որոշման՝ ընտանի կենդանի պահելու թույլտվությունը պետք է արժենա տարեկան 5000 դրամ։

«Pro Paws» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ « Հենարան» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ, նշեց, որ այս տուրքի սահմանումն անիմաստ է այն մարդկանց համար, ովքեր որդեգրում են կենդանիներ, այդ մարդկանց պետք է աջակցել։ Տուրք պետք է սահմանել միայն այն կենդանիների համար, որոնց մարդը գնել է և զբաղվում է նրանց բուծմամբ։

Ն. Արամյանը նաև անհասկանալի է համարում բոլոր կենդանիների համար սահմանված 5000 դրամ տուրքը։ Ըստ նրա՝ այս որոշման իրագործումից հետո մարդը, որը ունի 1 փոքր ձուկ և մարդը, որը ունի մարտական շուն, վճարելու են նույն գումարը, ինչը, ըստ Ն. Արամյանի, նորմալ չէ։

«Դինգո թիմ» հ/կ–ի անդամ Ալին Գոյանը նշում է, որ իրենք որդեգրման են տալիս կենդանիներին և փորձում են ամեն կերպ օգնել տվյալ ընտանիքին։ Որդեգրման համար մարդկանցից պահանջվում է անձնագրի պատճենը՝ մինիմալ տեղեկություններ նրա մասին իմանալու նպատակով։ Իսկ այս նոր որոշումը, ըստ Ա. Գոյանի, կհանգեցնի նրան, որ մարդիկ կհրաժարվեն իրենց կենդանիներից։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    ուղաղակի չգիտեմ թե ինչպես գրեմ որ ներկաիս կառավարությունը հասկանա ..ինչպես? կարելի է կենդանի պահելու համար վճարել երբ տվյալ մարդը արդեն կենդանուն պահում կերակրում և հոգ է տանում նրա համար..երբ պետք է վերջ տաք մարդկանց թալանելուն..հետաքրքիր է եթե մարդիկ հրաժարվեն կենդանի պահելուց էլ ինչի համար պիտի փող գանձեք..նորմալ երկրներում հակառակն է կենդանի պահողին հավելյալ վճարում են որպեսզի կարողանա իր կենդանուն պահի..

  2. Алексей says:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ: Հոդված 2. Պետական տուրքի հասկացությունը :
    «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր գանձույթ է:» Ինչպիսի՞ այդպիսի «ծառայությունների կամ գործողությունների համար» պետք է տուրք գանձվի «պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ»:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031