Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի «հերոսները», գազի վճարները, ՄԻՊ զեկույցն ու քրեակատարողականի մահճակալները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 14:26

«Այն վիճակը, այն իրավիճակը, որը գոյություն ունի արդարադատության նախարարության համակարգման ոլորտներում, ընդհանուր առմամբ դա ինձ չի գոհացնում»,-այսօր «Մելոման» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով 2013-ը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նա նաև նշեց, թե իրեն այս ավանդույթն այնքան էլ դուր չի գալիս, քանի որ կարծում է, որ «նախարարի արածների ու չարածների մասին լրագրողները պիտի պատմեն»:
Հրայր Թովմասյանը ոգևորությամբ ու հպարտությամբ նշեց. «Ձեզ երբևէ ասե՞լ են, որ դուք արդարադատության նախարարին շատ նման եք», այնուհետև նշեց, թե ժամանակին տարօրինակ կարող էր թվալ այն, երբ նախարարին փողոցում քայլելիս էին տեսնում: Հրայր Թովմասյանը՝ «Ես ձեզնից մեկն եմ» կարգախոսով ասաց, որ նախկինում նախարարին սպասարկող մեքենայի՝ վարչական խախտում անելու համար տուգանվելը հեքիաթ էր հնչում, իսկ հիմա իրականություն է:

Պարոն Թովմասյանը, անդրադառնալով ՄԻՊ զեկույցին, ասաց, որ եթե ինքը լիներ մարդու իրավունքների պաշտպան, նման զեկույց չէր ներկայացնի:
Այնուհետև նշեց, թե «այդ զեկույցից տպավորություն է ստեղծվում, թե բոլոր դատավորները սրիկաներ են»:
Պարոն Թովմասյանը որպես ձեռքբերում նշեց, թե այժմ քրեակատարողական հիմնարկներում ունեն ավելի շատ մահճակալ, քան կալանավորված անձ՝ 3998 ազատազրկված, 4380 մահճակալ, կամ որ Արմավիրի քրեակատարողական հիմնարկն արդեն պատրաստ է: Արդարադատության նախարարը խոսեց նոտարիատի, ԴԱՀԿ-ի ոլորտում ձեռք բերված հաջողությունների, էլեկտրոնային ԶԱԳՍԸ-ի գործարկման մասին, համաներման արդյունքները:
Բայց միևնույն ժամանակ փաստեց, որ դատական համակարգի նկատմամբ կա «անբավարար» վստահություն:

ՍԴ-ի՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի հետ կապված որոշման մասին նախարարը ձեռնպահ մնաց կոնկրետ մեկնաբանություններ տալուց:
Պարոն Թովմասյանը նաև հերոսներին փոխելու նախաձեռնությամբ հանդես եկավ ու ասաց, թե «ես այլ հերոսներ եմ ուզում, չեմ ուզուն, որ Խրիմյան Հայրիկը հերոս լինի»: Հրայր Թովմասյանը խոսելով քաղաքացիական հասարակության ակտիվության մասին՝ ասաց, թե կարծում է, որ գազի գնի հարցը կարող է որոշել քաղաքացիական հասարակությունը ու որ որևէ նախարար չի կարող կողմ լինել գազի գնի թանկացմանը: Ինչպես նաև նախարարը հայտարարեց, թե օրինակ՝ այս ամիս գազի ամսական իր վճարները աճել են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031